Nexters

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nexters
Տեսակտեսախաղեր մշակող և հանրային ընկերություն
Հիմնադրված է2010
ՎայրԼարնակա, Կիպրոս
Երկիր Կիպրոս
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ700 մարդ (2022)
Կայքnexters.com
Բորսա

Nexters, եվրոպական ընկերություն, որը զբաղվում է տեսախաղերի մշակմամբ, գլխավոր գրասենյակը տեղակայված է Լիմասոլում։ Ընկերության պատմությունը սկսում է 2010 թվականին, երբ իրար հանդիպեցին Անդրեյ Ֆադեվը և Բորիս Գերցովսկին։ Նրանք ավելի հայտնի են իրենց բջջային Throne Rush և Hero Wars խաղերով։ Ընկերությունը մտնում է Եվրոպայի 5 խոշոր ընկերությունների ցանկում, որոնք զբաղվում են բջջային խաղերի մշակմամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Անդրեյ Ֆադեվը ղեկավարում էր Progrestar ստուդիան, որը զբաղվում էր սոցալիական ցանցերի համար նախատեսված խաղերի մշակմամբ, երբ հանդպեց իր ապագա գործընկեր Բորիսին։

2012 թվականին Բորիսը դարձավ CrazyBit ընկերության նախագահը, որը նույնպես զբաղվում էր սոցալիական ցանցերի համար նախատեսված խաղերի մշակմամբ։ Ավելի ուշ միմյանց հետ ծանոթանալուց հետո CrazyBit և Progrestar-ը սկսեցին համագործակցել։ Երկու թիմներն էր տեղափոխվեցին նոր գրասենյակային համագործակցությամբ և սկսեցին կիսվել ունեցած փորձով և կազմակերպել միջֆիրմային միջոցառումներ։

2013 թվականին Progrestar-ը թողարկեց ստրատեգիական Throne Rush խաղը, որն արդյունքում դարձավ ամենահայտնի խաղը Facebook և VK սոցալիական ցանցերում։

Վերջապես, 2014 թվականին, Անդրեյը և Բորիսը որոշեցին հիմնադրել Nexters ընկերությունը։ Սա դարձավ նոր Island Experiment սոցալիական ցանցերի համար նախատեսված խաղի, թողարկման շարժառիթ[2]։

2016 թվականին ընկերությունը բացեց նոր, կենտրոնական գրասենյակ Կիպրոսում։ Այդ ժամանակ էլ, ընկերությունը թողարկեց Hero Wars դերային խաղը, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ 2018 թվականին Nexters-ը որոշում է ընդհունում զբաղվել բջջային խաղերի մշակմամբ[2]։

2018 թվականի ամռանը Playrix ընկերության հիմնադիրներ Իգոր և Դմիտրի Բուհմանները, գնում են Nexters ընկերության կեսը։

2020 թվականին Nexters-ը ապահովում էր 318 միլլիոն դոլարի շահույթ և 120 միլլոն դոլար ազատ կապիտալ։ 2020 թվականի տվյալներով, ընկերությունը շահույթի 35%-ը ստանում էր ԱՄՆ-ից, 23%-ը Եվրոպայից և 19%-ը Ասիայից[3]։ Ընկերության Hero Wars RPG խաղը, 2020 թվական տվյալներով iOS և Android օպերացիոն համակարգերի համար ներբեռնվել էր ավելի քան 36 միլլիոն անգամ[4]։

2020 թվականի տվյալներով Nexters ընկերության խաղերի ընդհանուր ներբեռնումների քանակը 100 միլլիոնից ավել էր։

2022 թվականի հունվարին ընկերությունը ձեռք բերեց Cubic Games, Royal Ark և RJ Games ստուդիաները, ընդհանուր հաշվով 100 միլլիոն դոլար[5]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Ժանր Պլատֆորմ Նշումներ Հղումներ
2013 Throne Rush Стратегия iOS, Android, Facebook, VK, ОК
2014 Island Experiment Ферма Facebook
2016 Hero Wars Fantasy RPG iOS, Android, Facebook, VK, Web Browser
2021 Chibi Island Ферма iOS, Android [2]
2021 Island Questaway Ферма TBD [2]
2023 Puzzle Odyssey 3-в-ряд TBD [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NEXTERS rates within EU's top 10 most earning mobile developers». Cyprus Profile (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ««Ребята совершили невозможное»: как российский разработчик игр Nexters за год вырос в 15 раз и почти стал «единорогом»». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Russian mobile game publisher Nexters will go public via a SPAC at $1.9 billion value». VentureBeat (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Российский разработчик игр Nexters выйдет на биржу с оценкой $1,9 млрд». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Разработчик мобильных игр из России купит три компании за $100 млн». РБК. 2022 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]