NME
NME անգլ.՝ New Musical Express և անգլ.՝ NME. New musical express[1] | |
---|---|
Տեսակ | երաժշտական օրաթերթ և առցանց ամսագիր |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | 1952 |
Սեփականատեր | TI Media? և BandLab Technologies? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
ISSN | 0028-6362 |
Կայք | nme.com(անգլ.) |
NME (magazine) Վիքիպահեստում |
New Musical Express (NME), բրիտանական երաժշտական լրատվական կայք և նախկին ամսագիր, որը հրապարակվում էր 1952 թվականից սկսած։ Այն առաջին բրիտանական պարբերականն էր, որը ներառում էր սինգլների չարթեր, առաջին անգամ հրապարակվել է 1952 թվականի նոյեմբերի 14-ին։ 1970-ականներին ամսագիրը դարձավ բրիտանական ամենաշատ վաճառվող երաժշտական պարբերականը։ Ամսագիրը սկսել է հանդես գալ որպես երաժշտական լրագիր, և հետագայում ձևափոխվել է ամսագրի ֆորմատի 1980-ականներին և 1990-ականներին։
NME.com կայքի առաջին տարբերակը գործարկվել է 1996 թվականին։ Այն դարձավ աշխարհի ամենամեծ առանձին երաժշտական կայքը, ավելին քան տասնվեց հազար ամսական հաճախորդներով։ Միացյալ Թագավորությունում տպագրված ամսագրերի վաճառքների անկման պատճառով 2014 թվականի առաջին կեսին տպագիր ամսագրի վաճառքները կազմեցին 15 830 օրինակ[2]։ 2013 թվականին NME's The 500 Greatest Albums of All Time չարթը և նրա ներկայացման ձևը քննադատվեցին լրատվամիջոցներում[3][4]։
Տպագիր NME ամսագիրը սկսեց նորից տպագրվել 2015 թվականի սեպտեմբերին, այն տարածվում էր ամբողջ երկրով անվճար[5]։ 2016 թվականի փետրվարին ամսագիրը տպագրվում էր 307 217 օրինակ շաբաթական տպաքանակով, որը այս ամսագրի պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն էր։ Այս ցուցանիշը շրջանցեց 1964 թվականին գրանցված 306 881 օրինակը, դա տեղ էր ունեցել The Beatles-ի ժամանակ[6]։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով տարածման քանակը ընկավ մինչև 289 432 օրինակ շաբաթական[7]
2018 թվականի մարտին հայտարարվեց NME տպագրվող տարբերակի վերացումը, 66 տարվա պատմությունից հետո, և NME-ն դարձավ միայն առցանց պարբերական[8][9]։
NME-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում[10]։ Այժմ, սկսած 2018 թվականի փետրվարից ամսագրի խմբագիրն է Շարլոտ Գանը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0028-6362
- ↑ Reynolds, John (2012 թ․ օգոստոսի 16). «NME and Q suffer major circulation falls». Media Week. London. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Hann, Michael (2013 թ․ հոկտեմբերի 24). «What's the difference between best and favourite albums?». Theguardian.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Kaye, Ben (2013 թ․ հոկտեմբերի 25). «The Top 500 Albums of All Time, according to NME». Consequence of Sound. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «NME magazine to be given away free». BBC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «NME readership soars past 1960s Beatles peak six months after going free». independent.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ "NME average circulation". Audit Bureau of Circulations Ltd, 15 February 2018.
- ↑ "NME to stop publishing weekly print magazine”". Press Gazette, 7 March 2018.
- ↑ Petridis, Alexis (2018 թ․ մարտի 7). «Farewell to NME: a rock'n'roll riot that petered into silence | Alexis Petridis». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ 10,0 10,1 «Contact Us : NME.COM». NME.com. New Musical Express. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել NME կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք
- «New Musical Express: Contents 1953–1969». Skidmore College. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. (անգլ.)
- NME critics list from 1974 onwards at rocklist.net (անգլ.)
- «Fraternising with the NME». The Observer. London. 2005 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հուլիսի 21-ին. (անգլ.)