NCT Dream (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NCT Dream
NCT Dream-ը 2019 թվականի օգոստոսին
Ձախից-աջ։ Չենլե, Ջենո, Ջեմին, Ջիսուն, Հեչան և Ռենջուն
Հիմնական տվյալներ
ԵրկիրՍեուլ, Հարավային Կորեա
Ժանրեր
Գործունեություն2016–ներկա
ԼեյբլSM
Կայքsmtown.com/artist/musician/10037
 NCT Dream Վիքիպահեստում

NCT Dream-ը հարավկորեական բոյ բենդ է, որը համարվում է Քեյ փոփ բոյ բենդ` NCT-ի երրորդ ենթախումբը։ 2016 թվականին SM Entertainment-ը կազմում է այս խումբը, որպես NCT-ի պատանիների յունիթ։ Իրենց երիտասարդական պատկերը փոփոխվեց 2020 թվականին, քանի որ նրանք բոլորն արդեն չափահասներ են։ Խումբը դեբյուտ է ունեցել 2016 թվականի օգոստոսի 25-ին «Chewing Gum» սինգլով և յոթ անդամներով. Մարկ, Ջենո, Ջեմին, Հեչան, Չենլե, Ջիսուն և Ռենջուն։ Նրանց տարիքը մոտավոր 15 էր, երբ նրանք դեբյուտ ունեցան։ NCT Dream-ը միանգամից միջազգայնորեն ճանաչվեց որպես ամենաուշագրավ պատանի արտիստներ իրենց ժամանակներում, ովքեր արտացոլում էին պատանեկությունը և երիտասարդությունը։ NCT Dream-ը թողարկել է չորս մինի ալբոմ, վեց սինգլ և կատարել է միջազգային շրջայց կատարել Ասիայով։

Նրանց 2019 թվականին թողակած մինի ալբոմ «We Boom»-ի առևտրական հաջողությունը դարձրեց NCT Dream-ը Հարավային Կորեայի ամենալավ սկավառակ վաճառող լավագույն տասնյակից մեկը։ Նաև վաստակեցին «Bonsang» մրցանակներ 34-րդ Ոսկե սկավառակ և  2020 Սեուլ երաժշտական մրցանակաբաշխություններին[1][2][3]։

Չնայած այն բանին, որ NCT Dream-ը ավարտական համակարգով 19 տարեկան դառնալուց հետո առաջ շարժվեին, 2020 թվականին SM Entertainment-ը հայտարարեց համակարգի հեռացման և նախկինում բենդը ավարտած անդամի Մարկի վերադարձի մասին. ասվեց որ NCT Dream-ը կշարունակի իր գործունեությունը որպոս կայուն խումբ` իր յոթ անդամներով։ Հայտարարությունից հետո` 2020 թվականի ապրիլին բենդը թողարկեց իրենց չորրորդ մինի ալբոմ «Reload»-ը, որը նախապես պատվիրվեց մոտ կես միլիոն օրինակով[4]։

NCT Dream-ը առաջին և միակ ասիական խումբն է, որը երկու անգամ հայտնվել է Billboard-ի «21 Under 21» ցուցակում 2018 և 2019 թվականներին` 20, 13 հորիզոնականներում։ 2018 թվականին, երբ «Թայմ» շաբաթաթերթ կազմեց տարվա «25 ամենաազդեցիկ պատանիներ»-ի ցուցակը, NCT Dream-ի բոլոր անդամները ներառված էին:Երկու ցուցակներում էլ նրանք միակ կորեացի արտիստներն էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[2020 골든디스크]방탄소년단, 음원+음반 대상 동시 석권…"공정한 2020년 기대"(종합)». entertain.naver.com (կորեերեն). 2020 թ․ հունվարի 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  2. «'서울가요대상' 달라진 대상 시스템…방탄소년단 앨범대상→태연 음원대상». entertain.naver.com (կորեերեն). 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  3. 2019년 Album Chart [2019 Album Chart]. Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  4. Lee, Seung-hoon (2016 թ․ օգոստոսի 19). «NCT DREAM, 졸업無→'마크 포함' 7명 'NCT U'로 활동..29일 컴백 [공식]». Osen. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NCT Dream (խումբ)» հոդվածին։