memcached

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Memcached
Նախագծումը՝ Danga Interactive
Վերջին թողարկում 1.4.14[1] / 30 հուլիսի, 2012թ
Գրված է՝ C[2]
ՕՀ ցանկացած
Տեսակ memcached
Արտոնագիր BSD
Վեբկայք memcached.org/

memcached, ծրագրային ապահովում, որն hash աղյուսակների նմուշի հիման վրա իրականացնում է տվյալների քեշավորում օպերատիվ հիշողության մեջ։

Տաբեր ծրագրավորման լեզուների (մասնավորապես, C/C++-ի, Ruby-ի, Perl-ի, PHP-ի, Python-ի, Java-ի, CSharp/.Net-ի և այլնի) համար գրադարանները թույլ են տալիս օպերատիվ հիշողությունում քեշավորել տվյալները գոյություն ունեցող սերվերներից մեծամասնությունում։ Բաշխումն իրականացվում է տվյալների սեգմենտավորման ճանապարհով՝ բանալու hash-ի արժեքով, ինչպես դա արվում է hash աղյուսակների սոկետներում։ Լեզվի գրադարանը, օգտագործելով տվյալների բանալին, հաշվարկում է hash-ը և օգտագործում է այն համապատասխանը սպասարկիչն ընտրելու համար։

memcached-ի API-ն ունի միայն աշխատանքի համար հիմնական ֆունկցիաները՝ սպասարկչի ընտրությունը, կապի հաստատումն ու խզումը, օբյեկտի ավելացումը, հեռացումը, թարմացումն ու ստացումը, ինչպես նաև Compare-and-swap ֆունկցիան։ Ցանկացած օբյեկտի համար սահմանվում է կյանքի տևողությունը՝ 1 վայրկյանից մինչև անվերջություն։ Հիշողության սպառման ժամանակ հին օբյեկտներն ավտոմատ հեռացվում են։ PHP-ն ունի նաև memcached-ի աշխատանքի համար պատրաստի PECL գրադարաններ, որոնք լրացուցիչ հնարավորություններ են տալիս։

Կոդի օրինակ[խմբագրել]

Ուշադրություն դարձրեք, որ այս բաժնում ներկայացված բոլոր ֆունկցիաները գրված են փսևդոկոդով։ Memcached-ի լեզվի շարահյուսությունը, կախված օգտագործվող ծրագրավորման լեզվից և օգտագործվող API―ից, կարող է տարբեր լինել։

Տվյալների բազային սովորական հարցումը (առանց memcached-ի կիրառման) ունի հետևյալ տեսքը՝

 function get_foo(int userid) {
    result = db_select("SELECT * FROM users WHERE userid = ?", userid);
    return result;
 }

memcached-ի կիրառման ժամանակ այդ նույն հարցումը կունենա հետևյալ տեսքը՝

 function get_foo(int userid) {
     /* սկզբում ստուգում ենք քեշը */
     data = memcached_fetch("userrow:" + userid);
     /* եթե քեշում մեզ անհրաժեշտ տեղեկատվությունն բացակայում է */
     if (!data) {
         /* հարցում ենք անում տվյալների բազային */
         data = db_select("SELECT * FROM users WHERE userid = ?", userid);
         /* հետագա հարցումների համար արդյունքը պահպանում ենք քեշում */
         memcached_add("userrow:" + userid,  data);
     }
     return data;
 }

Սպասարկիչը նախ ստուգում է, ունի՞ արդյոք Memcached-ը «userrow: userid» եզակի բանալիով արժեք, որտեղ userid-ն որևէ թիվ է (տվյալ օրինակում՝ օգտագործողի եզակի ID-ն)։ Եթե քեշը չունի այդպիսի տվյալներ, սպասարկիչը սովորական հարցում կկատարի տվյալների բազային և արդյունքը համապատասխան եզակի բանալիով կպահպանի քեշում։

Սակայն, եթե մենք օգտագործենք քեշի API―ին միայն այդ հարցումը, ապա տվյալների բազայի թարմացման ժամանակ memcached-ի տվյալները չեն թարմանա, և արդյունքում այն վերադարձնի հին տվյալներ։ Դրա համար տվյալների բազայի թարմացման ժամանակ պետք է թարմացնել նաև քեշը՝

 function update_foo(int userid, string dbUpdateString) {
     /* սկզբում թարմացնում ենք տվյալների բազան */
     result = db_execute(dbUpdateString);
 
     /* եթե տվյալների բազան թարմացված է */
     if (result) {
         /* ստանում ենք թարմացված տվյալներով տեղեկատվությունը բազայից */
         data = db_select("SELECT * FROM users WHERE userid = ?", userid);
         /* ^ Այս տողը կարող էր ունենալ նաև հետևյալ տեսքը՝   data = createDataFromDBString(dbUpdateString);   */
 
         /* թարմացված տվյալները տեղադրում ենք քեշում */
         memcached_set("userrow:" + userid, data);
     }
 }

Այս հարցումը կթարմացնի քեշավորված տվյալները, եթե միայն տվյալների բազայի թարմացման հարցումը հաջող է ընթացել։ Հակառակ դեպքում, քեշը չի թարմանա։

Այս խնդիրն ունի նաև այլ լուծում։ Թարմացման ժամանակ հարկավոր է ոչ թե թարմացնել եզակի բանալիով քեշը, այլ հեռացնել այն։ Տվյալները ստանալու ժամանակ սպասարկիչը չի գտնի այդ բանալիով քեշը, ուստի հարցում կկատարի տվյալների բազային և նոր, թարմացված տվյալները կտեղադրի քեշում։ Նմանատիպ ձևով է իրականացվում նաև տվյալների բազայից տվյալների հեռացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]