Մեղրածուծ
Մեղրածուծ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Marrubium vulgare
| ||||||
|
Մեղրածուծ (անգլ.՝ Marrubium vulgare), խորտակ, հոտիսո, մեղրածծու, մեղրախոտ, շանխոտ, ֆարասիոն։ Խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին է պատկանում։ Բազմամյա բույս է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը սպիտակավուն է, թավոտ։ Ունի ձվաձև-կլորավուն տերևներ, երկսեռ, մանր, սպիտակ ծաղիկներ, 4 սերմիկներից բաղկացած պտուղներ։ 30-70 սմ բարձրությամբ, ուղղականգուն, սնամեջ ցողունով բույս է։ Ծաղկում է ամբողջ ամռանը, պտղակալում՝ օգոստոս-հեկտեմբեր ամիսներին։ Բազմանում է սերմերով, վեգետատիվ ճանապարհներով։ Բավականաչափ ջերմասեր է, վատ է տանում ցուրտը։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ մեղրածուծը հանդիպում է ամենուր՝ սկսած ցածրադիր գոտուց մինչև մարգագետնատափաստանային գոտին ներառյալ։ Աճում է ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, աղբուտներում, չոր լեռնալանջերին, ցանկապատերի մոտ, ցանքերում և այլուր[1]։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է բյուրեղային և ամֆոր, դառը նյութերը, որոնցից են մառուբինը, մառուբիին և այլն, մինչև 0,06% եթերայուղ, 7% դաբաղանյութերը, ալկալոիդներ, մառուբինաթթու, խեժ և այլն։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման ընթացքում։ Հեռացնում են կոշտ մասերը և չորացնում։ Ժողովրդական բժշկության մեջ բույսի սերմերի դոնդողով՝ կաթի հետ խառնած, բուժել օգտագործել են ակնագնդերի և միջին ականջի, բերանի լորձաթաղանթի և նշիկների բորբոքումնեը բուժելու համար։ Նույն սերմերը, առանց խառնուրդի, տվել են ներքին ընդունամ ձևով՝ ստամոքսի սուր բորբոքումների և թարախակալումների(ֆլեգման) ժամանակ։ Դեղաբույսն օգտագործվում է լարինգիտի, բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, պալարախտային հազի, միզուղիների բորբոքումների, ջերմերի, ցաների, լիմֆադենիտների, թութքի, անկանոն դաշտանի, որովայնային օրգանների սպազմալգիաների ժամանակ։
Այլ օգտակար հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրածուծն արտադրում է առատ նեկտար։ Նրանից ստացվող մեղրն ունի բաց գույն, բացառիկ հաճելի բույր և համ։ Դեղաբույսը միջատասպան է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի դեղաբույսեր, Ա․ Թորոսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1983
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրածուծ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրածուծ» հոդվածին։ |
|