1999 թվականին երգը թողարկվել է որպես «Io non so parlar d’amore» ալբոմի երկրորդ սինգլ։ Ալբոմի անվանումը տող է տվյալ երգի տեքստից։ Կոմպոզիցիայի հեղինակներն են կոմպոզիտոր Ջաննի Բելլան և երգահան Մոգոլը, որոնք նաև ալբոմի երգերի մեծ մասի հեղինակներն են։ Երգի հիման վրա նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ[1]։
Երգը կատարվել է նաև Չելենտանոյի կենդանի կատարմամբ որոշ հեռուստատեսային ծրագրերում, օրինակ՝ 2002 թվականին «Uno di noi» հաղորդման ժամանակ երգիչը կատարել է այդ երգը Ջաննի Մորանդիի հետ[2], իսկ 2006 թվականին՝ Ֆաբիո Ֆացիոյի «Che tempo che fa» շոուում։ Երգը երգվել է նաև Չելենտանոյի կողմից 2012 թվականին «Rock Economy» մենահամերգի ժամանակ։