Land Rover Range Rover

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Range Rover 1X7A8034.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակautomobile model series?
ԱրտադրողLand Rover
ԴասԳործնական սպորտային ավտոմեքենա
Կայքlandrover.com/vehicles/range-rover/index.html
Range Rover Վիքիպահեստում

Range Rover, Land Rover ընկերության կողմից արտադրվող լիաչափ, լիաքարշ լյուքս ամենագնաց[1]։ Հանդիսանում է ընկերության առաջատար մոդելը։ Range Rover-ի արտադրությունը սկսվել է 1970 թվականից, այսօր թողարկվում են չորրորդ սերնդի ավտոմեքենաները։ Land Rover-ը ընդլայնել է իր Range Rover տեսականին` ներառելով երեք առանձին մոդել` Range Rover Evoque, Range Rover Sport և Range Rover Velar։

Առաջին սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի երկու դռնանի տարբերակ

Range Rover-ը («Classic», 1970-1996) արտադրվել է Land Rover-ի կողմից 1970-1996 թվականներին։ Մինչև 1981 թվականը մեքենան հասանելի էր միայն երեք դռնանի թափքով, որից հետո հայտնվել է հինգ դռնանի տարբերակ, բայց երեք դռնանի ամենագնացները շարունակել են արտադրվել մինչև 1994 թվականի հունվար։ Սա Range Rover ամենագնացների առաջին սերունդն է։ Մեքենան մարդկանց մեծամասնության համար հայտնի է որպես «Range Rover», բայց Land Rover-ը «Range Rover Classic» անվանումն օգտագործել է անցումային տրանսպորտային միջոցների և Range Rover առաջին սերնդի բոլոր ամենագնացների համար[2]։

Երկրորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սերնդի Range Rover

Երկրորդ սերնդի Range Rover-ի (P38A, 1994-2002) արտադրությունը սկսվել է 1994 թվականի սեպտեմբերի 28-ին՝ առաջին սերնդի Range Rover մեքենաների թողարկումից 24 տարի անց։

Երկրորդ սերնդի մեքենաներն անմիջապես ստացել են Rover V8 շարժիչի նորացված տարբերակը, ինչպես նաև BMW-ի կողմից 2,5 լիտր տուրբո լիցքավորիչով արտադրված գծային վեց գլանային M51 դիզելային շարժիչ։

Երրորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սերնդի Range Rover-ը (L322, 2002-2012) հայտնվել է 2002 թվականին և արտադրվել ավելի քան 10 տարի։ Մշակվելով և կառուցվելով BMW-ի կողմից՝ այս մեքենան պարունակում է նույն բաղադրիչները և համակարգերը (Էլեկտրոնիկա, կառավարման բլոկներ և այլն), որոնք ունի E38 ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, նախքան L322 սերնդի՝ սերիական արտադրության մեկնարկը Land Rover-ը արդեն հասցրել է վաճառել է 2 տարի։

Երրորդ սերնդի Range Rover-ի (L322) առաջին թողարկումները 2002-2005 թվականներին համալրվել են BMW-ի շարժիչներով՝ 4,4 լիտր բենզին (M62B44) ծավալով և 3․0 լիտր դիզել (M57) ծավալով։

2005 թվականի երկրորդ կեսից մինչև 2009 թվականը մոդելում տեղադրվել են Jaguar Land Rover-ի 4․4 լիտր բենզին, 4․2 լիտր բենզին և 3․6 լիտր դիզել ծավալով շարժիչներ։ Բացի շարժիչների շարքի փոփոխություններից, տեղի է ունեցել արտաքին ռեսթայլինգ, որն ազդել է առջևի և հետևի օպտիկայի և բամպերի վրա, ինչպես նաև որոշ փոփոխություններ են տեղի ունեցել մեքենայի սրահում։ Մասամբ փոխվել է էլեկտրոնիկան, մուլտիմեդիա համակարգը փոխարինվել է ավելի ժամանակակից սենսորային էկրանով։

Երրորդ սերնդի Range Rover

2010 թվականից ի վեր շարժիչների շարքը կրկին թարմացել է, դիզելային շարժիչը փոխարինվել է 4․4 լիտրով երկակի տուրբո առաջադեմ համակարգով։ Բենզինային շարժիչները փոխարինել են 5․0 լիտրանոց ագրեգատներով՝ 375 ձիաուժ հզորությամբ և 510 ձիաուժ հզորությամբ կոմպրեսորային շարժիչով, դիզելային շարժիչը սկսել է համալրվել ZF Friedrichshafen AG ընկերության արտադրության 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։

Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում ավտոմեքենաները, կախված կոմպլեկտավորումից, բաժանվել են «Vogue HSE»-ի, «Supercharged»-ի և «Vogue TDV8»-ի։ Մեքենայի ամենաթանկարժեք տարբերակը «Autobiography Ultimate Edition»-ն է, որը թողարկվել է 1000 օրինակով։

Ջերեմի Քլարքսոնը իր սյունակում՝ Sunday Times-ում, գրել է, որ ինքն ունեցել է Range Rover TDV8 Vogue, «այն եղել է աշխարհի լավագույն մեքենան և լավագույն 4x4-ը»[3]։

Չորրորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ սերնդի Range Rover

Range Rover-ի չորրորդ սերունդը (L405, 2012 թվականից) ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերին Փարիզի ավտոսրահում[4]։

Չորրորդ սերնդի ավտոմեքենաներում տեղադրված են V6 (3 լիտր ծավալով) և V8 (4,4 լիտր ծավալով) դիզելային շարժիչներ և V6 (3 լիտր ծավալով) և V8 (5 լիտր ծավալով) բենզինային շարժիչներ։ Փոխանցումը 8-աստիճան է, ավտոմատ։ Չափերը․ անիվը՝ 2922մմ, երկարությունը՝ 5000մմ, լայնությունը՝ 2073մմ, բարձրությունը՝ 1835մմ[5][5]։

Հիբրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Range Rover հիբրիդային դիզելային-էլեկտրական տարբերակը ներկայացվել է 2013 թվականին սեպտեմբերից, իսկ Եվրոպա մատակարարումը մեկնարկել է 2014 թվականի սկզբին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Land Rover с 2008 года принадлежит индийской компании Tata Motors.
  2. Официальные сборники документации Land Rover 1970—1985 (LHP1, v1.1) и 1986—1994 (LHP2, v1.1). Range Rover refers to the vehicles as «Range Rover Classics», despite not being called that when originally built.
  3. «the best car in the world and best 4x4»
  4. Holloway Hilton։ «Radical new Range Rover revealed»։ AutoCar։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2016-02-05 
  5. 5,0 5,1 «Range Specifications»։ Land Rover։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին 
  6. Ewing Steven J. (11 September 2013)։ «Land Rover debuts Range Rover Hybrid, not bound for US»։ Autoblog.com։ Վերցված է 2016-02-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]