Jump to content

Kings Road (համակարգչային խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kings Road, Kings Road համակարգչային խաղի գործողությունները ծավալվում են Ալդերսթոուն մոլորակում, որն էլ խաղացողը պետք է ազատի չարիքից։ Խաղն առաջարկում է հետաքրքիր արկածներ, արագընթաց մարտեր, արտեֆակտերի ու գանձերի որոնում, հին քաղաքների և կիսավեր պալատների հետազոտություններ։ Այստեղ կգտնենք նաև խավար ու մութ ստորգետնյա վայրեր ու հազարավոր ամրոցներ։

Փորձառու գեյմերների մոտ այս խաղը միանգամից ասոցացվում է հայտնի Diablo խաղի հետ։ Բայց ընթացքում նրանք իհարկե տեսնում են հատկանշական տարբերությունները։ Խաղն ընդհանուր առմամբ ունի երեք դաս։ Յուրաքանչյուր դասի համար այստեղ նախատեսված են ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հմտություններ։ Դրանք խաղացողը կարող է ծախսել նոր ունակությունների ձեռքբերման համար,. կամ եղածի բարելավման։ Դրանցով կարելի է նաև ձեռք բերել նոր սարքավորումներ։ Խաղում իհարկե աչքի է ընկնում զենքը և սարքավորումները։ Խաղային լոկացիաներում սպասում են ոչ միայն սովորական հրեշները, այլև ավելի ուժեղ բոսերը, որոնք օժտված են շատ ավելի ուժեղ կարողություններով ու կյանքով։ Բոսերը նաև հրաշալի մարտեր են վարում։ Նման արարածների ոչնչացման համար խաղացողը պետք է լինի սովորական ռեժիմում։ Իսկ ահա հերոսական ու էպիկական ռեժիմներում պետք է լիենելու հավաքել խոհակիցների խումբ։ Դա դժվար չէ. հարկավոր է ընդամենը մեկ կոճակ սեղմել…

Իհարկե խաղացողը պետք է ձեռք բերի թուր, փայտ կամ նետ։ Կամ էլ ինքը պետք է պատրաստի ինչ-որ գործիք, որը կկոչվի կրաֆթ։ Դրա համար անհրաժեշտ է տանել դարբնինն որոշ պարագաներ, որոնցից էլ նա կպատրաստի այդ կրաֆթը։ Զենքի գրեթե բոլոր տեսակներն ունեն սլոտեր քարերի համար. դրանք կարող են բարելավվել և ունենալ մոգական հատկություն։ Իհարկե կախարդանքը բավականին բարդ պրոցես է։ Այն պահանջում է պարագաների բազմազանություն և իհարկե՝ ժամանակ՝ դրանք հավաքելու համար։

Ի տարբերություն Diablo խաղի, այստեղ գոյություն ունեն միություններ՝ գիլդիաներ։ Ընդունվելով միություն, խաղացողը կարող է ստանալ տարատեսակ բոնուսներ՝ խանութներում գործող զեղչեր, առողջության լավացում…. Խաղիի նպատակը մեկն է. հաղթել հրեշներին ու ազատ արձակել արքայադստերը։ Ոչնչացնելով հրեշներին՝ խաղացողը ստանում է մակարդակ և առաջ տանում իր կերպարին։ Խաղում գոյություն ունի նաև գլոբալ քարտեզը՝ Ալդերսթոունի աշխարհը։ Այն բաղկացած է 50 լոկացիաներից, որոնց պետք է հերթով բացել։ Խաղի կերպարները երեքն են. զինվոր, մոգ և աղեղնավոր։

Kings Road խաղը բոլորիս համար հերթական մի արկած է՝ լի հետաքրքիր իրադարձություններով, պայքարով և հաղթելու մեծ ցանկությամբ։ Այնպես որ՝ առաջ։ Պետք է անպայման փրկել արքայադստերը։