Kepler-62 e

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kepler-62 Է

Kepler-62 Է, չորրորդ էկզոմոլորակն է հայտնաբերված Kepler-62 աստղի շուրջը[1]։ Kepler-62 Է-ն Kepler-62 ֆ-ի հետ կարող է լինել բնակեցված։ Այն մի քանի անգամ մեծ է Երկրից, այսինքն, ի վիճակի է պահել մթնոլորտը։ Գիտնականները կարծում են, որ այդ մոլորակը կարող է ամբողջությամբ պատված լինել օվկիանոսով։

Հայտնագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակը հայտնագործվել է 2013 թվականին Kepler-62 աստղի շուրջը պտտվող այլ մոլորակների հետ։ Գիտնականները կարծում են, որ աստղի շուրջը պտտվող վերջին մոլորակները կարող են լինել բնակեցված։

Կյանքի հավանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար մոլորակն ունի մթնոլորտ, որը մոտ 1,5-2 անգամ ավելի խիտ է երկրի մթնոլորտից։ Մոլորակի HZA ինդեքսը +0,04 է, այսինքն, 56-ով ավելի է, քան երկնային HZA-ն (-0,52)։ Մթնոլորտի խտությունը մոտ 196 կՊա է, ինչի շնորհիվ մոլորակը 90% հնարավորությամբ ամբողջությամբ պատված է օվկիանոսով, որի տարեկան ջերմաստիճանը 25-40 ցելսիուսի աստիճան է։ Այդպիսի ջերմաստիճանի դեպքում հասարակածի շուրջ ոչ մի օրգանիզմ տեռամոֆիլներից բացի չեն գոյատևի։ Մնացած օրգանիզմները (եթե, իհարկե, նրանք գոյություն ունեն) կհավաքվեն բևեռների շուրջը։ Անհրաժեշտ է նաև հիշել, որ օդի ջերմաստիճանը միայն 2 աստիճանով բարձր է ջրի ջերմաստից, իսկ դա շատ մեծ տարբերություն է։ Սակայն, ցավոք սրտի, աստղադիտակների հզորությունը չի հերիքում այդպիսի հեռու մոլորակների համար ջերմային քարտեզ ստեղծել[2]։

Համեմատությունը երկրի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ESI SPH HZD HZC HZA pClass Հեռավորությունը

Լուսակին Տարում

Հայտնագործման տարեթիվ
Չկա տվյալ Երկիր 1.00 0.72 -0.50 -0.31 -0.52 Տաք երկրանման 0

Պատմական

1 Kepler-62e 0.86 0.96 -0.63 -0.15 +0.04 Տաք սուպերերկիր 1200 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kepler-62e: Super-Earth and Possible Water World
  2. «Kepler-62, KOI-701, KIC 9002278». www.allplanets.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.