Iron Man (երգ)
«Iron Man» | |
---|---|
Բլեք Սաբաթի սինգլը | |
«Paranoid» ալբոմից | |
«Բ» կողմ | Electric Funeral |
Թողարկված | Հոկտեմբեր, 1971 |
Ֆորմատ | Սինգլ |
Ձայնագրված | 1970 |
Ժանր | Մետալ |
Երգահան | Թոնի Այոմմի[1], Գիզեր Բաթլեր[1], Բիլ Ուարդ[1] և Օզզի Օսբորն[1] |
Տևողություն | 3:33 (սինգլ տարբերակ) 5:56 (ալբոմային տարբերակ) |
Լեյբլ | Warner Bros. |
Պրոդյուսեր | Ռոջեր Բեյն |
«Iron Man» (հայերեն՝ Երկաթե մարդ), բրիտանական «Բլեք Սաբաթ» մետալ խմբի երգն է «Paranoid» ալբոմից, որը թողարկվել է 1970 թվականին։ Այն հետագայում ընդգրկվել է նրանց լավագույն հիթերի հավաքածուում (We Sold Our Soul for Rock 'n' Roll)։ Երգի սինգլ տարբերակը ընդգրկվել է «Greatest Hits 1970–1978» հավաքածուում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսելով երգի կիթառային հիմնական մասը, վոկալիստ Օզզի Օսբորնը ասել է․ «կարծես մի մեծ երկաթե մարդ անցավ»[2]։ Երգի անունը դարձել է «Iron Man» («Երկաթե մարդ»), իսկ Գիզեր Բաթլերը անվանման հիման վրա գրել է երգի բառերը։ Օզզի Օսբորնը կատարել է երգի այն մասը, որտեղ լսելի «I am Iron Man!»[3]։
Երգը, ինչպես հաստատել են հեղինակները, կապ չունի Marvel Comics֊ի համանուն կերպարի հետ[4].։
Երգի բառերը մի մարդու մասին են, ով գնում է ապագա և տեսնում է աշխարհի վերջը։ Ներկա վերադառնալու ժամանակ նա մագնիսական փոթորիկի պատճառով դառնում է պողպատից։ Նա համր է լինում և չի կարողանում մարդկանց զգուշացնել սպասվող աղետի մասին։ Նա փորձում է նրանց հետ կապվել, սակայն մարդիկ նրան մերժում և ծաղրում են։ Դրա պատճառով երկաթե մարդը զայրանում է և սկսում է վրեժ լուծել մարդկանցից, որից հետո լինում է այն աշխարհի վերջը, որը նա տեսել էր[5][6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգը համարվում է 317֊րդը Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր» ցանկում[7]։
- Երգը 1972 թվականին զբաղեցրել է 52֊րդ հորիզոնականը «The Billboard Hot 100» ցանկում[8]։
- Երգը զբաղեցրել է 68֊րդ հորիզոնականը կանադական «RPM» ամսագրի թոփ 100֊ում[9]։
- VH1֊ը այն համարել է բոլոր ժամանակների լավագույն մետալ երգը[10]։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օզզի Օսբորն ֊ վոկալ
- Թոնի Այոմի ֊ կիթառ
- Գիզեր Բաթլեր ֊ բասս կիթառ
- Բիլ Ուարդ ֊ հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
- ↑ Classic Albums - Paranoid, by Isis Productions/Eagle Rock Entertainment
- ↑ http://www.mtv.com/news/1518159/guitar-hero-the-video-game-that-literally-rocks/
- ↑ «We Are Iron man!.». www.boston.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «BLACK SABBATH - FAQ version 2.0». Black Sabbath Online.
- ↑ «"On the Origin and Significance of the Name 'Stalin'"». 45 (3). 1986 թ․ հուլիս: 269–286.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «The RS 500 Greatest Songs of All Time». Rolling Stone. Wenner Media. 2004 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Billboard Singles for Black Sabbath AllMusic կայքում
- ↑ http://www.collectionscanada.gc.ca/obj/028020/f2/nlc008388.7505.pdf
- ↑ https://web.archive.org/web/20071118121525/http://www.vh1.com/shows/dyn/the_greatest/103446/episode_this_list.jhtml
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեքստը MetroLyrics կայքում