Iron Man (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Iron Man»
Բլեք Սաբաթի սինգլը
«Paranoid» ալբոմից
«Բ» կողմElectric Funeral
ԹողարկվածՀոկտեմբեր, 1971
ՖորմատՍինգլ
Ձայնագրված1970
ԺանրՄետալ
ԵրգահանԹոնի Այոմմի
Տևողություն3:33 (սինգլ տարբերակ)
5:56 (ալբոմային տարբերակ)
ԼեյբլWarner Bros.
ՊրոդյուսերՌոջեր Բեյն

«Iron Man» (հայ․՝ Երկաթե մարդ), բրիտանական «Բլեք Սաբաթ» մետալ խմբի երգն է «Paranoid» ալբոմից, որը թողարկվել է 1970 թվականին։ Այն հետագայում ընդգրկվել է նրանց լավագույն հիթերի հավաքածուում (We Sold Our Soul for Rock 'n' Roll)։ Երգի սինգլ տարբերակը ընդգրկվել է «Greatest Hits 1970–1978» հավաքածուում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսելով երգի կիթառային հիմնական մասը, վոկալիստ Օզզի Օսբորնը ասել է․ «կարծես մի մեծ երկաթե մարդ անցավ»[1]։ Երգի անունը դարձել է «Iron Man» («Երկաթե մարդ»), իսկ Գիզեր Բաթլերը անվանման հիման վրա գրել է երգի բառերը։ Օզզի Օսբորնը կատարել է երգի այն մասը, որտեղ լսելի «I am Iron Man!»[2]։

Երգը, ինչպես հաստատել են հեղինակները, կապ չունի Marvel Comics֊ի համանուն կերպարի հետ[3]

Երգի բառերը մի մարդու մասին են, ով գնում է ապագա և տեսնում է աշխարհի վերջը։ Ներկա վերադառնալու ժամանակ նա մագնիսական փոթորիկի պատճառով դառնում է պողպատից։ Նա համր է լինում և չի կարողանում մարդկանց զգուշացնել սպասվող աղետի մասին։ Նա փորձում է նրանց հետ կապվել, սակայն մարդիկ նրան մերժում և ծաղրում են։ Դրա պատճառով երկաթե մարդը զայրանում է և սկսում է վրեժ լուծել մարդկանցից, որից հետո լինում է այն աշխարհի վերջը, որը նա տեսել էր[4][5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգը համարվում է 317֊րդը Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր» ցանկում[6]։
  • Երգը 1972 թվականին զբաղեցրել է 52֊րդ հորիզոնականը «The Billboard Hot 100» ցանկում[7]։
  • Երգը զբաղեցրել է 68֊րդ հորիզոնականը կանադական «RPM» ամսագրի թոփ 100֊ում[8]։
  • VH1֊ը այն համարել է բոլոր ժամանակների լավագույն մետալ երգը[9]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Classic Albums - Paranoid, by Isis Productions/Eagle Rock Entertainment
  2. http://www.mtv.com/news/1518159/guitar-hero-the-video-game-that-literally-rocks/
  3. «We Are Iron man!..»։ www.boston.com։ Վերցված է 2010-10-13 
  4. «BLACK SABBATH - FAQ version 2.0»։ Black Sabbath Online 
  5. «"On the Origin and Significance of the Name 'Stalin'"» 45 (3)։ July 1986։ էջեր 269–286 
  6. «The RS 500 Greatest Songs of All Time»։ Rolling Stone։ Wenner Media։ 9 December 2004։ Վերցված է 31 August 2009 
  7. Billboard Singles for Black Sabbath AllMusic կայքում
  8. http://www.collectionscanada.gc.ca/obj/028020/f2/nlc008388.7505.pdf
  9. https://web.archive.org/web/20071118121525/http://www.vh1.com/shows/dyn/the_greatest/103446/episode_this_list.jhtml

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]