Iberia Express
Iberia Express | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ավիաընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 6, 2011 |
Վայր | Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Մայր ընկերություն | Iberia |
Սեփականատեր | International Airlines Group? |
Կայք | iberiaexpress.com |
![]() |
Iberia Express — International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգին պատկանող ավիաընկերություն, որ սկսել է գործել 2012 թվականի մարտի 25-ից[1]։ Ավիափոխադրողի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իրեն ծնունդ տված հոլդինգի՝ Իսպանիայում առաջատար համարվող Iberia Airlines-ի շենքում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
'Iberia Express'-ի ստեղծման մասին IAG հոլդինգի ղեկավարությունը հայտարարել է 2011 թվականի հոկտեմբերի 6-ին՝ միաժամանակ պարզաբանելով, որ նոր ավիաընկերությունն ստեղծվում է կարճ ու միջին երկարության ավիաուղիներով առևտրային (կոմերցիոն) փոխադրումներ իրականացնելու և ուղևորահոսքը Մադրիդի միջազգային Բարախաս օդանավակայանում Iberia Airlines-ի հեռագնա երթուղային ցանցի հետ կապակցելու նպատակով[3]։
2011 թվականի դեկտեմբերի վերջերին Iberia Airlines-ի օդաչուները ավիաընկերության գլխավոր գրասենյակի մոտ ցույց կազմակերպեցին՝ անհանգստանալով այն բանի համար, որ նոր ավիափոխադրողի ի հայտ գալով կարող են կորցնել իրենց աշխատատեղը։ Ավիաընկերության ղեկավարությունը, ցուցարարներին պարզաբանելով իրենց քաղաքականությունն ու ծրագրերը, հայտնեց, որ Iberia Airlines-ի ինքնաթիռների մի մասը մտադիր են փոխանցելու Iberia Express-ին՝ նոր երթուղային ցանցին սպասարկելու նպատակով, ընդ որում՝ առանց օդաչուների և ուղեկցող անձնակազմի ավելորդ համալրման, այնպես, որ օդաչուները մտահոգվելու ոչինչ չունեն, քանզի աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, որովհետև Iberia Airlines-ի ղեկավարությունը պլանավորել է 2015 թվականի վերջին ընդլայնել տորմիղը և քառասուն նոր ինքնաթիռ ձեռք բերել[4]։ Ընդսմին՝ ձեռնարկի առևտրային մոդելը հանգամանորեն մշակելու ընթացքում մինչև անգամ նկատի է առնվել, որ նորաստեղծ Iberia Express-ը սկզբնական փուլում կարող է վնասով աշխատել, և գոյացած ճեղքվածքը կփակվի IAG հոլդինգի շահույթի հաշվին[5]։
Հիմնական թռիչքուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Iberia Express-ի կողմից սպասարկվում են հետևյալ թռիչքուղիները[6].
Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոպենհագեն։ Copenhagen Airport



Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիոն։ Lyon–Saint Exupéry Airport
- Փարիզ։ Charles de Gaulle Airport[7]
- Թուլուզ։ Toulouse–Blagnac Airport[8]
Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեռլին Berlin Tegel Airport
- Դյուսելդորֆ Düsseldorf Airport
- Շտուտգարտ Stuttgart Airport

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աթենք Athens International Airport
- Միկոնոս Mykonos International Airport
Իսլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Keflavík: Keflavík International Airport[9]
- Իռլանդիա
- Քորք։ Cork Airport
- Դուբլին Dublin Airport
- Իտալիա
- Նեապոլ Naples International Airport [10]
- Վերոնա Verona Villafranca Airport
- Նիդեռլանդներ
- Ամստերդամ Amsterdam Airport Schiphol [11]
- Նորվեգիա
- Օսլո Oslo Airport, Gardermoen[12]
- Լեհաստան
- Կրակով John Paul II International Airport Kraków–Balice[13]
- Ռումինիա
- Բուխարեստ Henri Coandă International Airport[13]
- Իսպանիա
- Ալիկանտե Alicante Airport
- Աստուրիաս Asturias Airport [10]
- Fuerteventura: Fuerteventura Airport
- Gran Canaria: Gran Canaria Airport
- Իբիցա Ibiza Airport
- Jerez: Jerez Airport
- La Palma: La Palma Airport
- Lanzarote: Lanzarote Airport
- Մադրիդ։ Madrid–Barajas Airport Hub
- Մալագա Málaga Airport
- Մալյորկա Palma de Mallorca Airport
- Santiago de Compostela: Santiago de Compostela Airport
- Սևիլիա San Pablo Airport
- Տեներիֆե Tenerife North Airport; Tenerife South Airport
- Շվեդիա
- Գյոթեբորգ Göteborg Landvetter Airport[12]
- Ստոկհոլմ Stockholm Arlanda Airport
- Մեծ Բրիտանիա
- Բիրմինհեմ Birmingham Airport
- Կարդիֆ Cardiff Airport[14]
- Էդինբուրգ Edinburgh Airport[10]
- Լոնդոն Gatwick Airport;[15] Heathrow Airport[16]
- Մանչեստր Manchester Airport[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ IAG’s Iberia Express will be ready for takeoff in March — Yahoo! Finance UK Archived 2013-12-28 at the Wayback Machine.
- ↑ «Información Legal y Protección de Datos.» Iberia Express. Retrieved on 15 March 2012. «Compañía Operadora de Corto y Medio Radio Iberia Express, S.A. con domicilio social en la calle Velázquez nº 130, 28006 Madrid»
- ↑ «IAG sets up short-haul carrier Iberia Express»։ Reuters։ հոկտեմբերի 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2011
- ↑ «Spain's Iberia scraps flights during strike»։ MSNBC։ դեկտեմբերի 29, 2011։ Վերցված է հունվարի 2, 2012
- ↑ Max Kingsley-Jones (հոկտեմբերի 6, 2011)։ «IAG approves 2012 launch for Iberia Express»։ Flightglobal։ Վերցված է հունվարի 2, 2012
- ↑ «Destinations»։ Վերցված է մարտի 3, 2013
- ↑ 7,0 7,1 «IBERIA Express Adds Paris CDG / Manchester from Sep 2015»։ Airline Route։ դեկտեմբերի 17, 2014։ Վերցված է դեկտեմբերի 17, 2014
- ↑ «Iberia Express inicia mañana las operaciones a Tolouse»։ Expansión.com (իսպաներեն)։ Վերցված է 2017-11-10
- ↑ «Iberia opens Madrid–Iceland route»
- ↑ 10,0 10,1 10,2 2017 UBM (UK) Ltd.։ «IBERIA Adds New Routes in S15»
- ↑ 2017 UBM (UK) Ltd.։ «IBERIAResumes Istanbul / Amsterdam Service in June/July 2014»
- ↑ 12,0 12,1 2017 UBM (UK) Ltd.։ «IBERIA Express Adds Gothenburg / Oslo Routes in S16»
- ↑ 13,0 13,1 2017 UBM (UK) Ltd.։ «IBERIA Express Adds New Eastern European Routes in S16»
- ↑ «Iberia Express announces service to Spanish capital»։ www.cardiff-airport.com
- ↑ 2017 UBM (UK) Ltd.։ «IBERIA Express Adds London Gatwick Service in S15»
- ↑ Press Europa (հունվարի 28, 2015)։ «Iberia Express conectará Canarias con Londres y Lyon»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт авиакомпании Iberia Express Archived 2018-08-29 at the Wayback Machine.(անգլ.)
- Официальный сайт авиакомпании Iberia Express(իսպ.)