Hate Me (մինի ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hate Me
Մորգենշտերնի
Թողարկված2018 փետրվարի 17
Ժանրհիփ-հոփ, ռեփ
Տևողություն15:00
Լեզուռուսերեն
ԼեյբլYoola Music
ՊրոդյուսերՄորգենշտերն

Hate Me, ռուս ռեփեր և բլոգգեր Մորգենշտերնի դեբյուտային մինի ալբոմը[1]։ Թողարկվել է 2018 թվականի փետրվարի 17-ին՝ իր ծննդյան օրը, Yoola Music լեյբլում, և պրոդյուսեր է հանդիսացել հենց ինքը՝ Մորգենշտերնը։ Մինի ալբոմի թողարկման հետ միասին անց է կացվել «RIP Morgenstern Tour» շրջագայությունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 6-ին Մորգենշտերնը թողարկել է Happy B-Day մինի ալբոմի «Hermit» երգի թարմեցված տարբերակը, որը 2017 թվականի հուլիսի 1-ին թողարկվել էր Ալիշերի կողմից 1st July կեղծանվան տակ[3][4]։

2018 թվականի փետրվարի 17-ին՝ մինի ալբոմի թողարկման օրը, նա հրապարակեց նաև «Дикий» և «Insomnia» երգերի համար տեսահոլովակները[2]։ Տեսահոլովակում հանդես են գալիս Մորգենշտերնի երկու մարմնավորումները՝ որպես զվարճացնող և ստեղծող կերպարներ[5]։

2018 թվականի նոյեմբերի 16-ին Մորգենշտերնը թողարկում է «Уфф… Деньги…» երգի տեսահոլովակը, որտեղ, ըստ Մորգենշտերնի խոսքերի, նա վերջնականապես թաղում է իր հին կերպարը և առաջին անգամ հանդես է գալիս առանց իր դռեդլոկների[6][7][8]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

InterMedia-ի գրախոս Ալեքսեյ Մաժաևը ասել է, որ Hate Me սկավառակն ընկալվել է որպես «ներկայիս ժամանակակից ռեփերների ծաղրերգություն՝ իրենց ամբողջ խիզախությամբ», նշելով, որ Մորգերնշտերնը «լավ է ծաղրել նրանց, սակայն ոչ բոլորն են նկատել դրա հեգնական միտքը»[9], այնուամենայնիվ նկատելով, որ «այս շաբլոնները ծաղրելով նա միայն նպաստել է դրանց քանակի ավելացմանը»[10]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music երաժշտական ծառայությունից վերցված տեղեկություններ[11]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր Տևողություն
1. «Дикий»  ՄորգենշտերնՄորգենշտերն 1:22
2. «Insomnia»  ՄորգենշտերնՄորգենշտերն 2:28
3. «Fuck ’Em All»  ՄորգենշտերնՄորգենշտերն 2:23
4. «Hermit»  ՄորգենշտերնՄորգենշտերն 2:19
5. «Уфф… Деньги…»  ՄորգենշտերնՄորգենշտերն 3:08
6. «Виски на завтрак»  ՄորգենշտերնՄորգենշտերն 3:20
15:00

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի դիրքը չարթերում
Չարթ (2018) Ամենաբարձր

դիրքը

 Ռուսաստան (Apple Music)[12] 96
Ալբոմի երգերի դիրքը չարթերում
Չարթ (2018) Երգ Ամենաբարձր

դիրքը

 Ռուսաստան (ВКонтакте)[13] Hermit 25
 Ռուսաստան (Вконтакте)[14] Уфф… Деньги… 17
Top YouTube Hits (TopHit)[15] 2
 Ռուսաստան (Zvooq.online)[16] 1
{{{2}}} Տաջիկստան (Apple Music)[17] 69

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Morgenstern - Hate Me Lyrics & Tracklist». Genius. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Morgenshtern выпустил клип "Дикий" и дебютный EP». The-Flow (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. «MORGENSHTERN – Hermit (2018 Rework) Lyrics | Genius Lyrics». Genius. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Morgenshtern "Hermit" — на что способен блогер, пародирующий известных рэперов». The Flow. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  5. «MORGENSHTERN – Дикий (Wild) Lyrics | Genius Lyrics». Genius. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. «MORGENSHTERN – Уфф… Деньги… / Премьера клипа на Rhyme.ru». Rhyme. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  7. MORGENSHTERN. «MORGENSHTERN - Уфф… Деньги… [Премьера Клипа, 2018]».
  8. MORGENSHTERN. «Этот день настал… ФИНАЛ!». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  9. «Рецензия: Morgenshtern - «Улыбнись, дурак!» ***». InterMedia (ռուսերեն). 2019 թ․ հունվարի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  10. «Рецензия: Morgenshtern - «До того как стал известен» ***». InterMedia (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  11. «Hate Me - EP by MORGENSTERN on Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  12. «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». kworb.net. 2018 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. 22 февраля 2018. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  14. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. 22 ноября 2018. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  15. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. 29 ноября 2018. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia. 6 декабря 2018. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  17. «MORGENSHTERN Chart Positions on iTunes/Spotify/YouTube». Kworb (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.