Google Cardboard

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Картон-очки.jpg
Google Cardboard

Google Cardboard, Google ընկերության կողմից թողարկված վիրտուալ իրականության համար նախատեսված նախատեսված սարք, որի գլխավոր մասը հանդիսանում է սմարթֆոնը։ Այն սովորական վիրտուալ իրականության ակնոցների ավելի պարզեցված տարբերակն է, որը հնարավոր է հավաքել՝ 2 օբյեկտիվի և ստվարաթղթի միջոցով։

Այս ստանդարտում ակնոցը համարվում է ստերեոսկոպ, իսկ մնացած ողջ մասերի (էկրան, պրոցեսսոր, հիշողություն, ծրագրային ապահովում և այն) դերը կատարում է սմարթֆոնը։ Այն չի պարունակում ոչ մի հատուկ ձայնային տեխնոլոգիաներ և չի կարող օգտագործվել վերահսկիչների միջոցով։

Նախագիծը առաջին անգամ ցուցադրվեց Google I/O 2014-ի շրջանակներում։

Նախագիծը իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության սիմուլյատոր, որը հատուկ սխեմայով հավաքվում է ստվարաթղթից, օպտիկական լինզաներից, մագնիսից և ճարմանդներից, իսկ նրանում տեղադրվում է սմարթֆոն, որը աշխատում է Android, iOS, կամ Windows Phone օպերացիոն համակարգով և նրանում նախօրոք տեղադրված է հատուկ հավելվածը։ Գլխարկը կարելի է գնել և հավաքել տնային պայմաններում, ինչպես նաև կարելի է գնել արդեն պատրաստի տարբերակը[1]։ Սմարթֆոնի հետ ավելի ամուր կապի համար կարելի է միացնել NFC-չիպի միջոցով։ Սմարթֆոնի դիրքը շնորհիվ տեղադրված մագիտոմետրի կարելի է կարգավորել։ Հավելվածը, տեսախցիկի միջոցով վերցնում է տվյալները, իսկ մագնոմետրի և աքսելերոմետրի միջոցով ստեղծում է վիրտուալ իրականության էֆֆեկտը։

Google ընկերությունը նախատեսել է Google Cardboard SDK-ը ծրագրավորողների համար, ովքեր կցանկան ստեղծել իրենց հավելվածը Cardboard-ի համար[2]։

Վիրտուալ իրականության գլխարկ և ակնոց թողարկված այլ արտադրողների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Cardboard-ի նման գլխարկ

Google այլ ֆիրմաների խրախուսում է վիրտուալ իրականության ակնոցներ ստեղծելուն։ Ներկա պահին նման ակնոցներ թողարկում են շատ ընկերություննը՝Homido, Fibrum, BoboVR, Fiit, Xiaomi, Zeiss և այն։

Նրանց Cardboard-ից տարբերել կարելի է շնորհիվ մի քանի այլ հնարավորություների շնորհիվ․

  • գլխին ամրացման հնարավորություն
  • լինզաների միջև եղած հեռավորության ղեկավարում
  • լինզաների և սմարթֆոնի միջև եղած հեռավորության ղեկավարում
  • կողմնակի լույսի մեկուսացուն, ինչը թույլ է տալի օգտագործել այն լուսավոր վայրերում
  • ստեղների առկայություն, որը թույլ է տալիս օգագործել սմարթֆոնը առանց գլխարկից հանելու
  • ականջակալների առկայություն
  • ավելի որակով լինզաներ։

Սակայն այս ամենի հետ մեկ տեղ նրանց գինը բարձր չէ, քանի որ ողջ էլեկտրոնիկայի դերը կատարում է օգտատիրոջ սմարթֆոնը։

2014 թվականի նոյեմբերին Volvo ընկերությունը թողարկեց իր սեփական բրենդավորված գլխարկը և Android հավելվածը[3]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ այն բանից, որ ամեն աչք առանձին տեսնում է պատկերը, օգտատերը կարող է դիտել 3D-ֆիլմեր։ Լինզաների շնորհիվ, լուսնկարներները զբաղեցնում է տեսողության մեծ անկյուն։ Սմարթֆոնի գիրոկոպի շնորհիվ, վերահսկվում է օգտատիրոջ գլխի պտույտները, ինչն էլ հնարավորություն է տալիս դիտել 360-աստիճանով նկարած լուսանկարներ և տեսանյութեր։ Միացնելով բոլոր այս հնարավորություններ, օգտատերը կարող է դիտել լուսանկարներ և տեսահոլովակներ՝ VR360 և VR180 ֆորմատով։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորաբար տեսանելի է պիքսելային ցանցը, քանի որ ամեն աչքի համար տեսանելի է միայն պիքսելների կեսը։
  • Անհրաժեշտ է տալ սմարթֆոնի համար նախատեսված կարգավորումներ
  • Սխալ կարգավորման դեպքում գլխի շարուժները չեն համընկնում պատկերի հետ
  • Ատտրակիոններում, նույնիսկ ճիշտ կարգավորումների ժամանակ զգացվում է սրտխառնոց
  • Վիրտուալ իրականության համար նախատեսված ծրագերը մեծ բեռնվածություն է առաջացնում պրոցեսսորի վրա, ինչն էլ հանգեցնում է սմարթֆոնի տաքացման։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագծի ծրագրավորողները David Coz-ը և Damien Henry փարիզյան Google Cultural Institute-ից հայտարարել են, որ նորույթը ստեղծել են Պարետոյի սկզբունքով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Get Cardboard
  2. Cardboard SDK for Android
  3. Volvo is using Google Cardboard to get people inside its new SUV
  4. «Google Cardboard. Виртуальная реальность из картона и Android-смартфона». Хабрахабр. 26 июня 2014 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]