Girl power
Girl power արտահայտություն (անգլ. թարգմանաբար՝ «աղջկա ուժ»), այն արտացոլում է 1990-ական թվականների և 2000-ական թվականների սկզբի մշակութային երևույթը։ Այն նաև կապված է ֆեմինիզմի երրորդ ալիքի հետ։ Արտահայտությունը հայտնի է դարձրել Spice Girls խումբը 1990-ական թվականների կեսերին։
Վաղ գործածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Girl power արտահայտության ամենավաղ հիշատակումներից մեկը տեղի է ունեցել 1987 թվականին Լոնդոնի աղջիկներից բաղկացած Mint Juleps խմբի մոտ՝ Girl to the Power of 6 երգում։ Հետագայում արտահայտությունը օգտագործվել է ֆենզինում Bikini Kill փանք-խմբի կողմից։ Երբեմն արտահայտությունը հնչում է որպես grrrl power, որը այն կապում է Riot grrl շարժման հետ[1][2]։
Ավելի ուշ, 1990-ական թվականների սկզբին, girl power արտահայտությունն օգտագործել են բազմաթիվ խմբեր, որոնց թվում են Helen Love ուելսյան ինդի-խումբը[3], ինչպես նաև Shampoo փոփ-փանք-դուետը[4], որը 1995 թվականին թողարկել է Girl Power ալբոմն ու սինգլը։
Spice Girls և գիտական մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի վերջո, արտահայտությունը գործածության մեջ է մտել 1990-ական թվականների կեսերին Spice Girls փոփ կվինտետի շնորհիվ[5][6][7]։
Պրոֆեսոր Սյուզան Հոփկինսը 2002 թվականի իր հոդվածում Girl Heroes: The New Force in Popular Culture-ը դիտարկել է նմանություն girl power-ի, Spice Girls-ի և կանանց գործողությունների հերոսների միջև 20-րդ դարի վերջին[8]։
Այլ գիտնականներ նաև girl power արտահայտությունը դիտարկել են գիտական համատեքստում. օրինակ, այսպես կոչված Buffy studies-ում[9]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուբլինի քաղաքային համալսարանի հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Դեբբի Ջինգը հանդես է եկել girl power-ի իդեալների քննադատությամբ՝ դրանք կապելով երեխաների, հատկապես աղջիկների սեքսուալացման հետ[10]։
Հյուսիսային Կարոլինայի համալսարանից Էմի Մաքքլյուրը զգուշացրել է, որ չպետք է մեծ հույսեր կապել girl power-ի հետ, երբ խոսքը վերաբերում է կանանց իրավունքների համար պայքարին[11]։ Մեդիան երբեմն ներկայացնում է միայն այն որոշման նեղ մասը, թե ինչ է այսօր նշանակում աղջիկ լինել։ Դրա վառ օրինակն է Barbie խաղալիքը, որը ներառում է girl power («I can be» Barbie[12]) հայեցակարգը, պնդելով, որ աղջիկը կարող է դառնալ որևէ մեկը, երբ նա մեծանում է[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gonick M. Girl Power // Girl Culture. — Westport, Conn. [u.a.]: Greenwood Press, 2008. — С. 310–314. — ISBN 978-0-313-33909-7
- ↑ Leonard M. 'Rebel Girl, You Are the Queen of My World': Feminism, 'Subculture' and Grrrl Power // Sexing The Groove: Popular Music and Gender. — London: Routledge, 1997. — С. 230—255. — ISBN 978-0-415-14670-8
- ↑ «Helen Love - Gabba Gabba We Accept You». Homepage.ntlworld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Shampoo - Interview by Alexander Laurence». Free Williamsburg. April 2001. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «From Title IX to Riot Grrrls». Harvard Magazine. January–February 2008. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Girl power | You've come a long way baby». BBC News. 1997 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Sarler, Carol (2006 թ․ հուլիսի 21). «Girl Power: how it betrayed us». Daily Mail. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Costi, Angela (2002 թ․ հոկտեմբերի 4). «Super Slick Power Chicks: The New Force or Elaborate Parody?». Senses of Cinema. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Karras I. (2002). «The Third Wave's Final girl: Buffy the Vampire Slayer». Thirdspace. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ging D. (2007-07). ««Girl Power» doesn't empower: why it's time for an honest debate about the sexualisation of children in Ireland» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ McClure A. «Girl Power Ideology: A Sociological Analysis of Post-Feminist and Individualist Visions for Girls». All Academic, Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Барби - Весёлые игры для девочек, видео и задания». Mattel.
- ↑ Lamb S., Brown L. M. Packaging girlhood: rescuing our daughters from marketers' schemes. — New York: St. Martin's Griffin, 2007. — ISBN 9780312370053
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Buffy The Patriarchy Slayer — Bibliography of scholarly articles on Buffy Studies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին.
- Early F. H., Kennedy K. Athena's Daughters: Television's New Women Warriors. — Syracuse, NY: Syracuse Univ. Press, 2003. — ISBN 978-0-8156-2968-9
- Sugar, Spice, and Everything Nice: Cinemas of Girlhood / Gateward F., Pomerance M.. — Detroit: Wayne State University Press, 2002. — ISBN 978-0-8143-2918-4
- Helford E.R. Fantasy Girls: Gender in the New Universe of Science Fiction and Fantasy Television. — Lanham, MD: Rowman & Littlefield, 2000. — ISBN 978-0-8476-9835-6
- Hopkins S. Girl Heroes: The New Force in Popular Culture. — Pluto Press Australia, 2002. — ISBN 978-1-86403-157-7
- Action Chicks: New Images of Tough Women in Popular Culture / Inness S.A.. — New York: Palgrave Macmillan, 2004. — ISBN 978-1-4039-6396-3
- Inness S.A. Tough Girls : Women Warriors and Wonder Women in Popular Culture. — Philadelphia: University of Pennsylvania Press, 1999. — ISBN 978-0-8122-3466-4
- Nancy Drew and company : culture, gender, and girls' series / Inness S.A.. — Bowling Green, OH: Bowling Green State University Popular Press, 1997. — ISBN 978-0-87972-736-9
- Karlyn K.R. Scream, Popular Culture, and Feminism’s Third Wave: 'I’m Not My Mother // Genders: Presenting Innovative Work in the Arts, Humanities, and Social Sciences. — 2003. — № 38.
- Karras I. (2002). «The Third Wave's Final girl: Buffy the Vampire Slayer». Thirdspace. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին.
- Magoulick M. Frustrating Female Heroism: Mixed Messages in Xena, Nikita, and Buffy // The Journal of Popular Culture. — October 2006. — Vol. 39, Is. 5. — P. 729—755. —
- Tasker Y. Action and Adventure Cinema. — New York: Routledge, 2004. — ISBN 978-0-415-23507-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Girl power» հոդվածին։ |
|