Jump to content

F.lux

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
F.lux
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովում
Նախագծումը՝Michael Herf?
ՕՀWindows, iOS[1], Լինուքս[2] և մաքՕՍ
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝փետրվար 2009
ՊլատֆորմX86
Վերջին կայուն տարբերակ3.10 (հոկտեմբերի 23, 2013)
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
Կայքjustgetflux.com(անգլ.)

f.lux, ծրագրային հավելված, որը նախատեսված է համակարգչային մոնիտորի գունային գամային ջերմաստճանի համար, կախաված համակարգչի գտնվելու վայրից և օգտատիրոջ կողմից սահմանված օրակարգից։

Ծրագիրը ստեղծված է գիշարային ժամերին աշխատանքի ժամանակ աչքի վրա ազդող լարվածությունը քչացնելու և քնի ռեժիմի կարգավորման համար։

Համատեղելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

f.lux-ը հասանելի է Windows, Android, Linux և OS X-ի համար։ Գոյություն ունի նաև iOS-ի համար նախատեսված տարբերակը, սակայն այն սերտիֆիկացված չէ և հնարավոր է ներբեռնել միայն jailbreak կատարված iPhone-ների վրա։

f.lux-ը ավտոմատ կերպով կարգավորում է էկարնի գունային ջերմաստճանը կախված օրվա ժամանակակից։ Ինչպես նաև հնարվոր է սահմանել ջերմաստճան ինուրույն, կամ օգտագործել պատրաստի ստանդարտներից որևէ մեկը։

Այդ կարգավորումները կարելի է ժամանակավոր անջատել ֆիլմերի դիտման կամ նկարների խմբագրման համար։

Ինքնակամ օրակարգի սահմանման համար օգտագործվում է աշխարհագրական դիրքը և ժամային գոտին, սակայն ինչպե մնացած կարգավորումները, դա նույնպես կարելի է կարգավորել ինքնուրույն։

Աշխատանքի արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթադրվում է, որ f.lux-ը նվազեցնում է օգտատիրոջը հասնող կապույտ ճառագայթների քանակը, այդպիսով բարելավելով քնի որակը։ Որոշ գիտական ուսումնասիրություններ հայտնում են, որ կապույտ ճառագայթը նվազեցնում է օրգանիզմում մելատոնինի քանակը, որն էլ խանգարում է քնին[3]։ Բուն f.lux-ի աշխատանքը ուսումնասիրված չէ։ f.lux-ի պաշտոնական կայքում կարելի է գտնել նյութեր կապված քնի և լուսավորության մասին[4]։

f.lux-ը ստացել է մեծ թվով դրական ակնարկներ, ինչպես մամուլի կողմից, այնպես էլ օգատատերերի կողնից[5][6][7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://justgetflux.com/ios.html
  2. https://justgetflux.com/linux.html
  3. Takeshi Morita, Hiromi Tokura (1996-09). «Effects of lights of different color temperature on the nocturnal changes in core temperature and melatonin in humans» (PDF) (անգլերեն). Applied Human Sciences. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. https://justgetflux.com/research.html
  5. Zukerman, Erez. «Review: f.lux makes your computer usable at night» (անգլերեն). PC World. Վերցված է 03-11-2015-ին.
  6. Tanous, Jim. «Save Your Eyes and Improve Your Sleep with f.lux for OS X and Windows» (անգլերեն). TekRevue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 03-11-2015-ին.
  7. Hoffman, Chris. «Reduce Eye Strain and Get Better Sleep by Using f.lux on Your Computer» (անգլերեն). HowToGeek. Վերցված է 03-11-2015-ին.
  8. Pash, Adam. «F.lux Changes Your Screen Brightness by Time of Day» (անգլերեն). LifeHacker. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 03-11-2015-ին.
  9. Smith, Ben. «F.lux on your iPhone» (անգլերեն). iPadhelp. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 03-11-2015-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]