Expresso Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էքսպրեսսո Սեր»
Expresso Love
Dire Straitsի երգը «Making Movies» ալբոմից
ԹողարկվածՀոկտեմբեր 1980
ՁայնագրվածՀունիս 1980
ԺանրՌոք
Տևողություն5:12
ԼեյբլՎերտիգո Ռեքորդս
ՊրոդյուսերՄարկ Նոփլեր, Ջիմի Իովին

Expresso Love երգը գրվել է Dire Straits խմբի կողմից, ավելի կոնկրետ Մարկ Նոպֆլերի՝ խմբի մեներգչի կողմից, իրենց երրորդ ալբոմի Making Movies-ի համար։ Իրենց ավելի արագ երգերից է համարվում, որի հիմնական ռիթմը նվագվում է կիթառով։ Այն վերամշակվել է չթողարկված Making Movies երգից[1]։ Երգում նաև հնչում է դաշնամուրային մեղեդի։ Expresso Love երգում նաև հիշատակում է Dire Straits-ի ավելի վաղ «Wild West End» երգը հետևյալ տողում "Hey mister, you wanna take a walk in the Wild West end sometime?" (Էյ պարոն, ուզո՞ւմ ես գնալ ման գալ Wild West End-ում երբևէ։)։

Այն Making Movies ալբոմի չորս երգերից էր, որոնցով ելույթ են ունեցել Love Over Gold և Brothers in Arms շրջագայությունների ընթացքում։ Երգը ավելի տպավորիչ էր կենդանի ալբոմի Alchemy-ի ժամանակ, սակայն երգը դրանից հետո այլևս չի հնչել համերգների ընթացքում։ Երգը նաև համարվել է ռադիո հիթ Միացյալ Նահանգներում, հասնելով #39 հորիզանական ամերիկյան թոփ ռոք երգերի շարքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]