Esperanza (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Esperanza»
Շառլ Ազնավուրի երգը
Թողարկված1961
ՀեղինակՌամոն Կաբրերա Արգոտե, Շառլ Ազնավուր

«Esperanza», Շառլ Ազնավուրի 1961 թվականի հիթային երգը:

Երգի ֆրանսերեն տեքստի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտությանը՝ Ռամոն Կաբրերա Արգոտեն[1]: Երգի ազնավուրյան տարբերակն սկսվում է "Esperanza, esperanza, le bonheur en nos coeurs..." բառերով:

Իսպաներեն բնօրինակը՝ Նինո դե Մուրսիայի կատարմամբ, նույնպես ժողովրդականություն է վայելում, առանձնապես՝ իսպանալեզու երկրներում, սակայն Ազնավուրի ֆրանսերեն տարբերակը ավելի ու ավելի շատ երաժշտասերների սրտեր է նվաճել ու նվաճում, և դա՝ մինչև անգամ իսպանալեզու երկրներում[2]:

Ստորև ազատ շարադրանքով ներկայացված է երգի ազնավուրյան տարբերակի բովանդակությունը:

«Esperanza, Esperanza, երջանկությունը մեր սրտերում շարունակում է ապրել: Esperanza, Esperanza, և հույսն է մեր սրտերում ապրում, սե՛ր իմ: Սերը ծնվում է փոքրիկ բաներից, մինչև իսկ՝ աննշան մի ժեստից, կերպավորվում է՝ թեկուզև մեր կամքին հակառակ, մեր սրտերում հյուսում է բույնն իր, ծաղկում է մեր խենթավուն երազների մեջ: Եվ փոխանակ գովերգես նախախնամությունն ու բախտը, դու, ժամանակից առաջ ընկնելով, ուզում ես իմանալ՝ ապագայում ես կլինե՝մ նույնը, թե՝ ոչ: Բայց, սիրելի՛ս, քանի դեռ սիրում եմ քեզ, մոռացի՛ր ամեն ինչ, ապրի՛ր այս պահը և մի՛ վախեցիր գալիք օրերից: Հոգ չէ, թե մեզ հետ ինչ կպատահի, վերջ տուր ինքդ քեզ տանջել-չարչարելուն. ինչո՝ւ ես տանջվում...իզո՜ւր ես տանջվում, քանզի մտքերն այն, որ քեզ ցավ են բերում, անբնական են, անբնակա՛ն: Հավատա՛ ինձ և մոռացի՛ր ընդմիշտ թե՛ հոգս, թե՛ տագնապ, քանզի ժամանակն անցնում է, անցնո՜ւմ: Եվ լրիվ անգետ, թե վաղվա օրն ինչ նոր բան կբերի, ես վերցնում եմ օրն այս՝ քո սրտի լույսով ճաճանչված և վստահում եմ ճակատագիրս հենց ա՛յս մի բառին՝ Esperanza, այսինքն՝ հույս»:

Տարբերակներ, երգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • António Machin
  • Digno Garcia - 1970 թ.
  • Enrique Montoya - 1959 թ.
  • Nino de Murcia - 1961 թ.
  • Johnny Forsell, Ֆինլանդիա - 1962 թ.
  • Los Machucambos - 1962 թ.
  • Los Matecoco - 1962 թ.
  • Ralf Carsten, Լոոզեի գերմաներեն թարգմանությամբ - 1962 թ.
  • Manuel de Gomez, Tipica նվագախմբի հետ - 1963 թ.
  • Ping Ping (Al Verlane և նրա Montebello's-ը) - 1962 թ.
  • Orchestre Des Champs Elysées - 1966 թ.
  • Les Scarlet
  • Charlie Level և Les Carnaval's
  • Didier Boland-ը և L'Orchestre Des Rois Avec Les "Gilles Choeurs" PBM France

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress Catalog of Copyright Entries 1962 p.1780 "Cabrera Argotes, Ramon - ESPERANZA"
  2. Ramo Fernandez-Larrea Kabiosiles - Los musicos de Cuba 2006 "..inolvidable de Cabrera "Esperanza". Es la nostalgia parisina de Charles Aznavour que me trae ahora..."