End SARS
End SARS | |||
---|---|---|---|
![]() Բողոքի ցույցեր ոստիկանության կամայականության դեմ | |||
Ամսաթիվ | 2017 - ներկա | ||
Վայր | Միջազգային, հիմնականում՝ Նիգերիայում | ||
Պատճառ | Սպանություններ, հարձակումներ և հետապնդումներ | ||
Մեթոդ | Բողոքի ակցիաներ, ցույցեր, համացանցային ակտիվություն, քաղաքացիական անհնազանդություն, երթեր | ||
Կարգավիճակ | Ընթացիկ | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 51 քաղաքացի[1], 11 ոստիկան[1], 7 զինվորական[1] | ||
Պաշտոնական վեբկայք |
End SARS, կենտրոնացված սոցիալական շարժում և Նիգերիայում ոստիկանության կամայականության դեմ զանգվածային բողոքների շարք։ Շարժման կարգախոսը կոչ է անում լուծարել Կողոպուտների դեմ հատուկ ջոկատը (Special AntiRobbery Squad), որը հայտնի է իր մեծ թվով չարաշահումներով[2][3]։
Այս կարգախոսից իրենց անունը ստացած բողոքի ակցիաները սկսվել են 2017 թվականին՝ որպես #ENDSARS հեշթեգի օգտագործմամբ Twitter-ի արշավ, Նիգերիայի կառավարությանը հայտարարվել է SARS-ը լուծարելու պահանջ[4][5][6]։ 2020 թվականի հոկտեմբերին չարաշահումների նոր բացահայտումներից հետո զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Նիգերիայի բոլոր խոշոր քաղաքներում և ուղեկցվել սոցիալական ցանցերում բարձր վրդովմունքով։ Միայն Twitter-ում այդ հեշթեգով հավաքվել է մոտ 28 մլն թվիթ[7]։ Նիգերիացիների և նրանց կողմնակիցների համերաշխության բողոքները և ցույցերը տեղի են ունեցել աշխարհի շատ խոշոր քաղաքներում։ Բողոքի ցույցերը ուշագրավ են նրանով, որ դրանց մասնակցում են երիտասարդ նիգերիացիները[8][9]։
Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո Նիգերիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Մուհամմադ Ադամուն հայտարարել է երկրում Կողոպուտների դեմ հատուկ ջոկատի (SARS) լուծարման մասին։ Տարիներ շարունակ այս ջոկատի ոստիկանները գումար էին շորթում, ահաբեկում, ագրեսիվ գործողություններ իրականացնում բնակչության նկատմամբ, իսկ երբեմն հասնում էին նաև սպանությունների և սոդոմիայի, ինչը Նիգերիայի բնակիչների դժգոհությունն է առաջացրել։
Հոկտեմբերի 21-ին նիգերիացի ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա։ Ավելի վաղ անհայտ հանցագործների խումբը հարձակվել էր Էդո նահանգում գտնվող երկու ուղղիչ հաստատությունների վրա՝ ազատ արձակելով հարյուրավոր բանտարկյալների։ Այդ կապակցությամբ նահանգի իշխանությունները նրա ամբողջ տարածքում 24-ժամյա պարետային ժամ սահմանելու մասին որոշում են կայացրել[10]։
Հոկտեմբերի 23-ին հաղորդվել էր, որ Նիգերիայում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 69 մարդ։ Նիգերիայի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ զոհերի թվում են 51 սովորական քաղաքացի, 11 ոստիկան և 7 զինվոր։ Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին մտահոգություն է հայտնել, որ անկարգությունների և քաոսի հետևանքով շատ մարդիկ են զոհվել, իսկ պետական և մասնավոր սեփականությունը մեծ վնաս է կրել[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Nigeria protests: President Buhari says 69 killed in unrest»։ BBC։ October 23, 2020։ Վերցված է October 24, 2020
- ↑ «End SARS [The Vital First Step]»։ TheCityCeleb (en-US)։ 2020-10-14։ Վերցված է 2020-10-21
- ↑ Kingsley Omonobi (4 December 2017)։ «Anti-SARS campaign: IG orders investigation of anti-robbery squad»։ Vanguard Newspaper։ Kingsley Omonobi & Joseph Erunke (Nigeria)։ Վերցված է 31 January 2018
- ↑ Salaudeen Aisha (15 December 2017)։ «Nigerians want police's SARS force scrapped»։ Aljazeera։ Վերցված է 2 January 2018
- ↑ Ogundipe Samuel (3 December 2017)։ «#EndSARS: Police mum as Nigerians recount atrocities of Special Anti-Robbery Squad»։ Nigeria: Premium Times։ Վերցված է 2 January 2018
- ↑ «End SARS as a Mob Project»։ Nigeria: Thisday Newspapers Limited։ 17 December 2017։ Վերցված է 2 January 2018
- ↑ Kazeem Yomi։ «How a youth-led digital movement is driving Nigeria's largest protests in a decade»։ Quartz Africa (անգլերեն)։ Վերցված է 2020-10-13
- ↑ CNN Analysis by Stephanie Busari։ «Nigeria's youth finds its voice with the EndSARS protest movement»։ CNN։ Վերցված է 2020-10-25
- ↑ «Nigeria: Protests against controversial police unit "SARS" are in High gear»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին։ Վերցված է 2020-10-27
- ↑ Полиция в Нигерии расстреляла протестующих против ее произвола
- ↑ Жертвами беспорядков в Нигерии стали 69 человек
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-01-ին։ Վերցված է 2020-11-06
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել End SARS կատեգորիայում։ |