El Mal Querer (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է El Mal Querer (Ալբոմ)ից)

«El mal querer»- ը իսպանացի երգչուհի-երգահան Ռոսալիայի երկրորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Sony Music-ի միջոցով[1]։ Ալբոմի վրա համատեղորեն աշխատել են նա և Էլ Գինչոն։ Ալբոմի վերնագիրը հայերեն կարող է թարգմանվել որպես «Վատ սիրելը», «Սխալ սերը», կամ «Չար կամքը»։ Թողարկման օրը այն Իսպանիայում հայտնվել է iTunes-ի ալբոմների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, որից հետո այն հայտնվել է նաև տարբեր երկրների չարթերում, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը։

El Mal Querer
Ռոսալիայի Ստուդիական Ալբոմ
Թողարկված2018 թ․, նոյեմբերի 2
Ձայնագրված2017 հունվար - 2018 հուլիս
Ժանրֆլամենկո փոփ, արտ փոփ, փորձարարական, ալտերնատիվ
Տևողություն30։18
Լեզուիսպաներեն
ԼեյբլSony
ՊրոդյուսերՌոսալիա, Էլ Գինչո
Ռոսալիայի ալբոմների ժամանակագրություն
Los ángeles

2017 թ․

El mal querer

2018 թ․

Motomami

2022 թ․

Սինգլներ «El mal querer»  ալբոմից
  1. «Malamente»
    Թողարկվել է՝ Մայիսի 30, 2018 թ․
  2. «Pienso en tu mirá»
    Թողարկվել է՝ Հուլիսի 24, 2018 թ․
  3. «Di mi nombre»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 30, 2018 թ․
  4. «Bagdad»
    Թողարկվել է՝ Դեկտեմբերի 4, 2018 թ․
  5. «De aquí no sales»
    Թողարկվել է՝ Հունվարի 22, 2019 թ․

Լինելով փորձարարական և կոնցեպտուալ ալբոմ, որի թեմատիկան պտտվում է թունոտ սիրային հարաբերությունների շուրջ, այն ոգեշնչված է 13-րդ դարի անանուն վեպից, որը պայմանականորեն կոչվում է «Flamenca», որտեղ խանդոտ և բռնի ամուսինը իր բարետես կնոջն ամուսնությունից հետո փակում է մի բարձր աշտարակում։ Այս ալբոմի շնորհիվ երգչուհուն հաջողվել է տեղ զբաղեցնել բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում՝ ըստ Rolling Stone ամսագրի։

Մինչ ալբոմի հրապարակումը թողարկվել է երեք սինգլ ՝ «Malamente», «Pienso en tu mirá» և «Di mi nombre»։ Այնուհետև թողարկվել են «Baghdad» և «De aquí no sales» տեսահոլովակները, որոնք իրենց գեղագիտական և բանաստեղծական սիմվոլիզմի շնորհիվ դարձել են վիրուսային հիթեր։ Այլ գովազդային նախաձեռնությունները ներառում էին գովազդային վահանակների ցուցադրումը Թայմս Սքվերում[1], ինչպես նաև կենդանի կատարումներ իսպանական տարբեր փառատոներում և 2018 թվականի MTV Եվրոպական Երգերի մրցանակաբաշխությունում։

Տեղեկատվություն ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«El mal querer»-ը Ռոսալիայի առաջին սոլո ալբոմն է, որի թեման թունոտ սիրային հարաբերություններ են։ Այն բաժանված է գլուխների, այսինքն ամեն մի երգ ներկայացնում է վեպի մի հատվածը (ոչ միշտ հաջորդականորեն)։ Ամեն մի երգ նաև ունի իր երկրորդ՝ համարանշով և համապատասխան գլխի վերնագրով անվանումը (օր․՝ PIENSO EN TU MIRÁ - Cap.3: Celos - թարգմ․ Գլուխ 3-րդ․ Խանդ)։ Վեպում նկարագրվում է կնոջ բռնի հարաբերությունները իր ամուսնու և զավակների հոր հետ, որոնցից կինը հաղթող է դուրս գալիս։ Ալբոմի կոնցեպտուալ ձևավորումը ոգեշնչված է իսպանական Վերածննդի արվեստից, «Ֆլամենկա» վեպից, ֆլամենկո - թրեպ երաժշտությունից, փոփից և ռեփից։ Ալբոմի շապիկին Ռոսալիան է՝ ներկայացված որպես մերկ հրեշտակ, որի ինտիմ մասերը ծածկված են նրա երկար մազերով և երկնքից եկող լույսի շողերով, իսկ սկավառակի գրքույկը պարունակում է Ռոսալիայի մի քանի լուսանկարներ, որոնցով նա մեծարում է Իսպանական արվեստում առկա կիսամերկ կանանց նկարները, վերարտադրելով դրանց պատկերները։

Քննադատական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական Վարկանիշներ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 89/100[2]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AOTY 84/100[3]
AllMusic 4/5 stars[4]
The Guardian 5/5 stars[5]
MondoSonoro 9/10[6]
Pitchfork 8.8/10[7]
Q 4/5 stars[8]
Rolling Stone 4/5 stars[9]

Ալբոմը ընդհանուր առմամբ արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատանքին։ Ալեքսիս Պետրիդիսը The Guardian-ից գնահատում է ալբոմը՝ տալով ամենաբարձր վարկանիշը՝ այն բնութագրելով որպես «ունիկալ և նոր տաղանդի այցեքարտ»։ Նա գովաբանում է Ռոսալիայի ձայնային տվյալները ալբոմին «մեծ թարմություն» հաղորդելու համար՝ նշելով, որ երգչուհու երգելու ոճը «լսելիորեն արմատավորված է այլ երաժշտական ավանդույթի վրա, ի տարբերություն այն սովորական ոճերի, որոնցում կատարում են փոփ վոկալիստները»։

Pitchfork-ը «El mal querer»- ը դասել է, որպես 2018-ի վեցերորդ լավագույն ալբոմ, իսկ նրանց քննադատ Ֆիլիպ Շերբուրնը գովաբանում է ավանդական և ժամանակակից ոճերի համադրումը, ինչպես նաև երգչուհու ձայնը՝ ասելով. «Անկախ նրանից, թե նա կատարելիս շնչասպառ է, թե գոչում է, նա այնպիսի հեղինակավոր ներկայություն է, որին դարեր շարունակ չի հանդիպել իսպանալեզու փոփը՝ ֆլամենկոյի դեսպան, կամ ավելի ճիշտ իր սեփական հետաքրքրաշարժ հիբրիդը հայտնագործողը»[10]։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերը գրված են Ռոսալիայի և Էլ Գինչոյի կողմից։ Հիմնական համահեղինակներից է նաև երգչուհու նախկին զուգընկեր, երգիչ Անտոն Ալվարես Ալֆարոն, որը նաև հայտնի է որպես Սե Տանգանա (C. Tangana)։ Նա հանդիսանում է ալբոմի տասնմեկ երգերից ութի համահեղինակ։

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Malamente» (Cap.1: Augurio)Էլ Գինչո, Սե Տանգանա, Ռոսալիա Վիլա 2:30
2. «Que no salga la luna» (Cap.2: Boda)Էլ Գինչո, Նիկոլաս Սանչեզ Օրտեգա, Անտոնիո Գայարդո Մոլինա, Սե Տանգանա, Ռոսալիա Վիլա 4:29
3. «Pienso en tu mirá» (Cap.3: Celos)Ռոսալիա Վիլա, Էլ Գինչո, Սե Տանգանա 3:13
4. «De aquí no sales» (Cap.4: Disputa)Սե Տանգանա, Էլ Գինչո, Ռոսալիա Վիլա 2:24
5. «Reniego» (Cap.5: Lamento)Դոմինիո Պուբլիկո, Էլ Գինչո, Խեսուս Բոլա, Ռոսալիա Վիլա 3:28
6. «Preso» (Cap.6: Clausura)Էլ Գինչո, Ֆեռան Էչեգարայ, Ռոսալիա Վիլա, Ռոսի դե Պալմա 0:40
7. «Bagdad» (Cap.7: Liturgia)Լեթիսիա Սալա, Ջասթին Թիմբրլեյք, Սքոթ Սթորչ, Թիմբալենդ, Էլ Գինչո, Լուիս Թրոքել, Սե Տանգանա, Ռոսալիա Վիլա 3:02
8. «Di mi nombre» (Cap.8: Éxtasis)Դոմինիո Պուբլիկո, Սե Տանգանա, Էլ Գինչո, Ռոսալիա Վիլա 2:42
9. «Nana» (Cap.9: Concepción)Դոմինիո Պուբլիկո, Էլ Գինչո, Ռոսալիա Վիլա 3:17
10. «Maldición» (Cap.10: Cordura)Դոմինիո Պուբլիկո, Էլ Գինչո, Սե Տանգանա, Արթուր Ռուսել, Ռոսալիա Վիլա. 2:55
11. «A ningún hombre» (Cap.11: Poder)Էլ Գինչո, Սե Տանգանա, Ռոսալիա Վիլա 1:34

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմի մրցանակներ[11][խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2020 թ Լավագույն այլընտրանքային կամ լատինական ռոք ալբոմ «El mal querer» Հաղթող

Լատինական Գրեմմի մրցանակներ[12][խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2019 թ․ Տարվա ալբոմ «El mal querer» Հաղթող
Ժամանակակից փոփ վոկալ ալբոմ Հաղթող
Փաթեթավորման լավագույն դիզայն Հաղթող
Լավագույն Սկավառակի Ինժեներիա Հաղթող
Լավագույն փոփ երգ «Pienso en tu mirá» Առաջադրված
2018 թ․ Տարվա ձայնագրություն «Malamente» Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
Լավագույն Ուրբան միաձուլում/մեկնաբանություն Հաղթող
Լավագույն այլընտրանքային երգ Հաղթող
Լավագույն երաժշտական տեսահոլովակ Առաջադրված

Լատինական Ամերիկյան Երաժշտական Մրցանակաբաշխություն (Latin AMAs)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Աշխատանգ Արդյունք
2019 թ Լավագույն փոփ ալբոմ «El mal querer» Առաջադրված

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագրող Կազմակերպություն Հավաստագրում վավերացված վաճառք Հղ.
ԱՄՆ RIAA ԱԴԱՄԱՆԴ 10,000,000 [13]
Մեքսիկա Ամպրոֆոն ԱԴԱՄԱՆԴ 10,000,000
Միացյալ Թագավորություն BIS X13 Պլատին 4,000,000

Հեղինակներ և անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

*Ռոսալիա – գործիքավորող, պրոդյուսեր, կոնցեպտուալիզացիա, խոսքերի հեղինակ, կատարող, ռիթմիկ ծափեր, ստեղներ, բասս, նմուշառող (սեմփլեր), կիթառ
  • Էլ Գինչո – գործիքավորող, պրոդյուսեր, բիթբոքս, սինթեզատոր,դափ, ռիթմիկ ծափեր, նմուշառող (սեմփլեր), բասս, ստեղներ, երաժշտական ներդաշնակիչ (harmonizer), ձայնագրում, խոսքերի հեղինակ
  • Սե Տանգանա – խոսքերի հեղինակ և ձայնակցող «Malamente» երգում
  • Լաս Նեգրիս – ձայնակցում «Malamente», «Que no salga la luna» և «Di mi nombre» երգերում
  • Լին Կորտես և Նանի Կորտես – ձայնակցում «Malamente» և «Que no salga la luna» երգերում
  • Խուան Մատեո – ձայնակցում «Que no salga la luna» երգում
  • Լոս Մեյիս – ձայնակցում «Pienso en tu mirá» և «Di mi nombre» երգերում, ծափեր «De aquí no sales» և «Di mi nombre» երգերում
  • Միլագրոս – ձայնակցում «Pienso en tu mirá» երգում
  • Ռոսի դե Պալմա – «Preso» երգի կատարող
  • Բրայան Հերնանդես – ձայնագրում «Pienso en tu mirá» և «Bagdad» երգերում
  • Խեսուս Բոլա – գործիքավորող «Reniego» երգում
  • Դավիդ Էռնանդո Ռիկո – երաժշտական խմբաբար «Reniego» երգում
  • Բրատիսլավայի Սիմֆոնիկ Նվագախումբ – նվագախումբ «Reniego» երգում
  • Ջոան Ալբերտ Ամարգոս – գործիքավորող «Bagdad» երգում
  • Օրֆեոն Կատալան – ձայնակցում «Bagdad» երգում
  • Լաուրա Բոշետտի – քնար «Di mi nombre» երգում
  • Քրիս Աթենս – մասթերինգ
  • Ջեյսեն Ջոշուա – միաձուլում (միքսինգ)
  • Ջեքոբ Ռիչարդ, Ռաշոուն ՄաքԼին և Մայք Սիբերգ – միաձուլման օգնականներ
  • Ֆեռան Էչեգարայ – կոնսեպտուալիզացիա
  • Ֆիլիպ Կուստիկ – շապիկի ձևավորում
  • Ջասթին Թիմբրլեյք – երգից նմուշ «Bagdad» երգում
  • Շարմ Լա´Դոննա – Պարուսույց
  • Պիլար Վիլա (Ռոսալիայի քույրը) – Ոճաբան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Guillén, Raúl (13 de septiembre de 2018). «Rosalía revela la portada y la fecha de publicación de 'El mal querer' con un anuncio en Times Square». Jenesaispop. Վերցված է 30 de septiembre de 2018-ին.
  2. «El Mal Querer by Rosalía». Metacritic. Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  3. «Rosalía - El Mal Querer - Reviews». AOTY. Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  4. Jurek, Thom. «El Mal Querer - Rosalía». AllMusic. Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  5. Petridis, Alexis (1 de noviembre de 2018). «Rosalía: El Mal Querer review – flamenco-pop star is a formidable new talent». The Guardian (անգլերեն). Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  6. Iborra, Yeray S. (31 de octubre de 2018). «Rosalía, crítica del disco El Mal Querer». MondoSonoro. Վերցված է 14 de mayo de 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |lugar= ignored (|location= suggested) (օգնություն)
  7. Escobedo Shepherd, Julianne (8 de noviembre de 2018). «Rosalía: El Mal Querer». Pitchfork. Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  8. Կաղապար:Cita publicación
  9. Leigh, Elias (2 de noviembre de 2018). «Review: Rosalía Stuns With 'El Mal Querer'». Rolling Stone. Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  10. Sherburne, Philip (11 de diciembre de 2018). «The 50 Best Albums of 2018». Pitchfork (անգլերեն). Վերցված է 14 de mayo de 2019-ին.
  11. H, Madrid Creada 27-01-2020 | 08:08 H/Última actualización 27-01-2020 | 08:08 (2020 թ․ հունվարի 27). «Rosalía gana el Grammy al mejor disco latino de rock, urbano o alternativo». La Razón (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «Latin GRAMMYs». Latin GRAMMYs (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  13. «Rosalía - El mal querer».