Արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխում (անգլերեն՝ Electronic brakeforce distribution կամ EBD) ստեղծվել է իբրև ABS համակարգի զարգացում։ Ինժեներները նկատել են, որ արգելակելիս ծանրաբեռնվածության հիմնական զանգվածը բաժին է ընկնում առջևի անիվներին այն դեպքում, երբ հետևի անվադողերի վրա ծանրաբեռնվածությունը նվազում է։ Դա հանգեցնում է նրան, որ հետևի անիվները պարզապես կարող են բլոկավորվել։ Այս խնդիրը լուծվում է երկու եղանակով. սկավառակների վրա կոճղակների ճնշման ուժգնության ավտոմատ կարգավորմամբ և հետին անիվների արգելակային սկավառակների տրամաչափի նվազեցմամբ։ Այս համակարգն օգտագործվում է նաև շրջադարձերում արգելակելիս, երբ ավտոմեքենան «սահում է» կողքի անիվների վրա։ Այս դեպքում ամեն ինչ ավելի բարդ է և պահանջվում է բոլոր անիվների արգելակման սկավառակների վրա կոճղակների ճնշման ուժգնության կարգավորում։