Արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխում
Արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխում (անգլ.՝ Electronic brakeforce distribution կամ EBD) ստեղծվել է իբրև ABS համակարգի զարգացում։ Ինժեներները նկատել են, որ արգելակելիս ծանրաբեռնվածության հիմնական զանգվածը բաժին է ընկնում առջևի անիվներին այն դեպքում, երբ հետևի անվադողերի վրա ծանրաբեռնվածությունը նվազում է։ Դա հանգեցնում է նրան, որ հետևի անիվները պարզապես կարող են բլոկավորվել։ Այս խնդիրը լուծվում է երկու եղանակով. սկավառակների վրա կոճղակների ճնշման ուժգնության ավտոմատ կարգավորմամբ և հետին անիվների արգելակային սկավառակների տրամաչափի նվազեցմամբ։
Այս համակարգն օգտագործվում է նաև շրջադարձերում արգելակելիս, երբ ավտոմեքենան «սահում է» կողքի անիվների վրա։ Այս դեպքում ամեն ինչ ավելի բարդ է և պահանջվում է բոլոր անիվների արգելակման սկավառակների վրա կոճղակների ճնշման ուժգնության կարգավորում։ Այն կարող է ավելի կամ պակաս արգելակման ճնշում գործադրել յուրաքանչյուր անիվի վրա, որպեսզի առավելագույնի հասցնի կանգառի հզորությունը՝ միաժամանակ պահպանելով մեքենայի կառավարումը[1][2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jil McIntosh: Automotive Glossary». Jilmcintosh.typepad.com. Վերցված է 2010-11-05-ին.
- ↑ «Audi Canada > Home». Audi.ca. Արխիվացված է օրիգինալից February 11, 2009-ին. Վերցված է 2010-11-05-ին.