Don't Bring Me Down (երգ)
«Don't Bring Me Down (երգ)» | |
---|---|
Սիա Ֆուրլերի երգը | |
Լեյբլ | Go! Discs? |
Don't Bring Me Down (երգ), 2003 թվականին թողարկված Սիայի երգերից։ Այն պաշտոնապես թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, Ավստրալիայում[1], իսկ Մեծ Բրիտանիայում՝ 2004 թվականին փետրվարի 9-ին։ Իր Colour the Small One ալբոմի առաջին սինգլն է (2004)։ Երգը գրվել է Սիայի և Բլաիր Մըքկիչանի կողմից, որը վերջին ժամանակներում աշխատել է Brit Award-ում հաղթած «Your Game» երգի վրա։
The making of Colour the Small One երգի տեսանյութի ժամանակ Սիան բացատրել է. «Այս երգը գրելու ընթացքում ես թմրանյութ չեմ օգտագործել»[2]։
Երգը հնչել է նաև 36th Precinct ֆիլմի սաունդրեքում[3]։
Տեսահոլովակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակում հնչել է երգի կենդանի ձայնագրությունը, որը հնչել է Lady Croissant համերգային ալբոմում 2007 թվականին։ Տեսահոլովակի մեջ Սիան երգում էր կանաչ ֆոնին, իսկ տեսարաններից մեկում կար Էլլա անունով մի աղջիկ, որը խաղում էր փուչիկներով և պաղպաղակ էր ուտում[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթերին Թոմիլսոնը Մեծ Բրիտանիայից ասել է. «Don't Bring Me Down-ի առանձնահատկություններից մեկը խռպոտ վոկալն է, որն արտացոլում է վերջին ժամանակաշրջանի երաժշտական ոճը։ Սա կպչում է մարդկանց իր երազական վոկալով ու լարերով»[5]։ Թարեք Ջոնեիմը Contact Music-ից ասել է. «Նրա ձայնը արտահայտում է համոզմունք, անհրաժեշտության դեպքում նաև ցույց է տալիս երգի խորությունը։ Հենց սա է Սիայի առանձնահատկությունը, որ գրավում է իր լսարանին»[6]։ Կարմին Պասկուզին արձագանքելով երգին և ալբոմին ասել է. «Նրա ակուստիկ գիտառը նստած է մեր բոլորի լարերի վրա»[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GUESTS & SPECIALS: SIA GUEST PROGRAMS RAGE Saturday 12 September 2009». www.abc.net.au. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «DON'T BRING ME DOWN by SIA». www.songfacts.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «36th Precinct (2004): Soundtracks». www.imdb.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Sia - Don't Bring Me Down (Official Video)». YouTube.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Don't bring me down - Sia Furler EP Review». www.allgigs.co.uk. 2015 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Sia - 'Don't Bring Me Down - (E.P) Review». www.contactmusic.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Pascuzzi, Carmine. «Sia – Colour the Small One». Mediasearch (Carmine Pascuzzi, Andrew Donald ). Արխիվացված օրիգինալից 2008-03-04-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.