Creative Commons արտոնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Creative Commons- լիցենզիաները կազմում են լիցենզիաների ամբողջություն, որոնք կառավարում են գործերի, հատկապես ինտերնետում տարածվող մուլտիմեդիայի, վերօգտագործման կամ տարածման պայմանները։ Creative Commons-ի կողմից մշակված այդ լիցենզիաները հրապարակվել են 2002 թվականի դեկտեմբերի 16-ին։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Creative Commons-ի տարբերանշանը

Creative Commons լիցենզիաները ստեղծվել են այն փաստից ելնելով, որ մտավոր սեփականությունը հիմնովին տարբեր էր ֆիզիկական սեփականությունից, և copyright-ի այժմյան օրենքները խոչընդոտում էին մշակույթի տարածումը։ Այս լիցենզիաների նպատակն է տրամադրել իրավական գործիք, որն ապահովում է միաժամանակ արվեստի որևէ գործի հեղինակի իրավունքների պաշտպանությունը և այս գործի մշակութային բովանդակության ազատ շրջանառությունը, որպեսզի հեղինակներին թույլ տրվի նպաստելու «հասարակական բնագավառ»-ում հասանելի գործերի հարստացմանը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Creatives Commons լիցենզիաները, կոդերը, խորհրդանիշերը
Հեղինակություն CC-by

Հեղինակություն Առանց ձևափոխման CC-by-nd

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման Առանց ձևափոխման CC-by-nc-nd

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման CC-by-nc

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման Բնօրինակի պայմանների կիսում CC-by-nc-sa

Հեղինակություն Բնօրինակի պայմանների կիսում CC-by-sa

AttributionՀեղինակություն [by] (Հատկացում). գործը կարելի է ազատ օգտագործել՝ հեղինակի անունը նշելու պայմանով։

Non-commercialԱռանց առևտրային օգտագործման [nc] (Noncommercial). իրավասու անձը կարող է թույլ տալ գործի ցանկացած տեսակի օգտագործում կամ հակառակը՝ արգելել ոչ առևտրային օգտագործումները (այս դեպքում առևտրային նպատակներով օգտագործումները թույլ տրված կլինեն)։

Non-derivativeԱռանց ձևափոխման [nd] (NoDerivs). իրավասու անձը կարող է թույլ չտալ ձևափոխված գործերի հրատարակումը կամ թույլ տալ գործի ձևափոխումները և թարգմանությունները։

Share-alikeԲնօրինակի պայմանների կիսում [sa] (ShareAlike). իրավասու անձն իրավունք ունի նախապես թույլ տալու ձևափոխել գործը, նա կարող է խստություն սահմանել, որ ձևափոխված գործերը հասարակությանն առաջարկվեն նույն ազատություններով (Creative Commons-ի նույն պայմաններով), ինչ բնօրինակը։

Կիրառման ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեցող վեց լիցենզիաներից հեղինակն ընտրում է այն լիցենզիան, որն ավելի լավ է հարմարեցված գործին, որը նա ցանկանում է տարածել՝ պահպանելով դասական copyright-ով (ձևափոխություն, վճարում և այլն) պաշտպանված իր որոշ իրավունքները։ Ըստ ընտրված տարբերակի, հասարակությունը քիչ թե շատ ազատություններ է ունենում գործը օգտագործելու համար։ Այսպիսով, որոշակի լիցենզիաների ներքո տեղադրված գործերը կարելի է դիտել որպես ազատ գործեր։

Օգտագործման պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • թույլ տալ անվճար վերարտադրել, տարածել և հասարակությանը հասցնել տվյալ գործը, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքները
  • հասարակությանը պարզ դարձնել տվյալ գործի տրամադրման լիցենզիայի պայմանները՝ յուրաքանչյուր տարածման կամ օգտագործման ժամանակ
  • ոչ պարտադիր պայմաններից յուրաքանչյուրը կարելի է կիրառել իրավասու անձին թույլտվություն տալուց հետո
  • հեղինակային իրավունքի բացառությունները ոչ մի դեպքում ձևական բնույթ չեն կրում
  • արգելված է կիրառել հակասական տեխնիկական միջոցներ պայմանագրերի ժամկետների շրջանակներում
  • փաստաթղթերի փոխանակումը որպես առևտրային օգտագործում չի դիտվում

Ոչ պարտադիր պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Creative Commons լիցենզիայի ներքո գտնվող բովանադակությունը կարող է օգտագործվել երրորդ անձի կողմից՝ հեղինակի սահմանած որոշակի պայմաններով։ Բոլոր լիցենզիաներն ունեն Հատկացում (Attribution. հեղինակության տեսակ)։ Վերջինիս միանում են երեք հիմնական պայմաններ՝ Creative Commons կազմակերպության կողմից համապատասխանեցված վեց լիցենզիաների ամբողջություն կազմելու նպատակով։

Այս լիցենզիաների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք արտահայտվում են հասկանալի տեսանելի նշաններով։ Այսպես մեկ հայացքից հնարավոր է հասկանալ, թե ինչ է թույլ տալիս կամ արգելում տվյալ լիցենզիան։

Այլ պայմաններ դեռ չեն հարմարեցվել ֆրանսիական օրենսդրությանը և նախատեսված են՝

  • զարգացման ճանապարհին գտնվող երկրների համար
  • օրինակների ընտրություն համար
  • հասարակական բնագավառի համար
  • գիտությունների համար
  • և այլն