CodeCombat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CodeCombat

CodeCombat, կրթական տեսախաղ, որը նախատեսված է ծրագարվորում սովորելու համար։ Ուսանողները սովորում են գրել JavaScript, Python, HTML և CoffeeScript կոդեր, ինչպես նաև սովորում են համակարգչային գիտություն։ CodeCombat-ը ունի 11 կոմպլեկտ՝ 3-ը խաղերի մշակման, 2-ը վեբ ծրագարվորման և ևս 6-ը համակարգչային գիտության կոմպլեկտ։ Առաջին կոմպլեկտը համակարգչային գիտության վերբերյալ անվճար է բոլոր աշակերտների և ուսուցիչների համար։ CodeCombat-ը ճանաչվել է Համակարգչային գիտության սկզբունքների (AP CSP) ուսումնական պլանի և մասնագիտական զարգացման հաստատված մատակարար[1]։

CodeCombat-ը համագործակցում է դպրոցների և շրջանների հետ, սակայն բացի դա մասնակիցները իրենք կարող են կատարել ամենամսյա վճարովի բաժանորդագրության և հասանելիություն ստանալ հավելյալ նյութերի[2]։ Որպեսզի անցեն հաջորդ փուլ, մասնակիցները պետք է ամրապնդեն իրենց գիտելիքները գրելով կոդ։ Այն իր մեջ ներառում է, ինչպես մի խաղացողի համար նախատեսված այնպես էլ բազամարդ խաղեր, որոնք նախատեսված է 4-12-րդ դասարանցիների համար[3]։ Խաղը դրական ակնարկների է արժանացել PC Magazine-ի կողմից[4], 2017 թվականին ճանաչվել է որպես Ուսանողների համար նախատեսված լավագույն գործիք[5] և ընրվել է կրթական լավագույ տարբերակ Common Sense Education-ի կողմից[6]։

2014 թվականին CodeCombat-ը իր ծրագիրը դարձրեց բաց կոդով և ավելացրեց փուլերի ստեղծման ֆունկցիան, որի շնորհիվ օգտատերերը իրենց կարող են հորինել փուլեր։ 2019 թվականի օգոստոսին CodeCombat-ը թողարկեց նոր խաղ, որը կոչվում է Ozaria[7]։

Ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CodeCombat հիմնադրվել է 2013 թվականի փետրվարին՝ Գերոգի Սաինսի, Սքոթթ Էրիկսոնի, Մաթթ Լոթթի և Նիք Վինթերի կողմից, ով մշակել է ծրագիր Skritter սովորելու համար[8]։ Ընկերությունը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում և ստեղծել է երկու խաղ՝ Ozaria և CodeCombat-ը, որոնք նախատեսված են դպրոցների և սովորողների համար[9]։ 2014 թվականին ընկերությունը 2 միլլիոն դոլլար ծավալով ֆինանասավորում ստացավ այնպիսի ընկերություններից, ինչպիսք են՝ Y Combinator, Andreessen Horowitz և Allen & Company[10][11]։ Ընկերությունում աշխատում է 29 մարդ[2]։ 2019 թվականին ընկերությունը ստացավ 6 միլլիոն դոլլար արժողությամբ ֆինանսավորում Hone Capital ընկերությունից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AP Computer Science Principles: Adopt Ready-to-Use Curricula | AP Central – The College Board». AP Central (անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 «CodeCombat: Learn to Code by Playing a Game». CodeCombat (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. Crook, Jordan (2014 թ․ մարտի 19). «YC-Backed CodeCombat Wants You To Learn To Code By Playing Games». TechCrunch. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  4. Minor, Jordan (2015 թ․ հոկտեմբերի 23). «Code Combat». PC Magazine. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  5. «2017 Winners». www.siia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Best Coding Tools for Middle School». Common Sense Education (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Want to learn JavaScript? Venture to 'Ozaria' and save the world». EdScoop (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Verstegen, Paul (2014 թ․ փետրվարի 20). «Leer programmeren in CodeCombat». ZDNet. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  9. «CodeCombat». CrunchBase. TechCrunch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  10. «CodeCombat». Crunchbase (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  11. «CodeCombat Teaches Coding to Kids as Young as Nine». Tech.co (անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «CodeCombat Dials Down the Fighting for Its Next Coding Game and Raises $6 Million». EdSurge (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019-010-15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]