C++20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

C++20, C++ ծրագրավորման լեզվի ստանդարտի ոչ պաշտոնական անվանումն է։ Այն ստեղծվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO/IEC) կողմից և փոխարինում է C++17-ին[1]։ C++–ի ստանդարտավորման հանձնաժողովը սկսել է պլանավորել C++20-ը 2017 թվականի հուլիսին[2]։ Ընթացիկ նախնական օրինակն է N4778[3]։

Ստորև ներկայացված է փոփոխությունների մի մասը, որոնք ընդունվել կամ քննարկվել են՝ C++20 ստանդարտում ներառելու համար[4]։

Նոր փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսին C++20 նախագծում ներառելու համար ընդունված նոր փոփոխություններն են[5]՝

  • նախագծման ձևանմուշների ընդլայնումներ (concepts)[6]
  • նշանակված ինիցիալիզատորներ[7] (C99 ստանդարտի հիման վրա)
  • [=, this]՝ որպես լյամբդա գրավում[8]
  • նախագծման ձևանմուշների պարամետրերի ցուցակներ լյամբդաների համար[9]

2017 թվականի նոյեմբերի աշնանային հանդիպման ժամանակ ընդունված փոփոխությունները ներառում են[10][11]

  • եռակի համեմատում, որն օգտագործում է «տիեզերանավ օպերատորը»՝ operator <=>
  • for ցիկլի սահմաններում լրացուցիչ փոփոխականի ինիցիալիզացիա[12]
  • լյամբդաները չհաշվարկված կոնտեքստում[13][14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]