Boo (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Boo
BooLogo.png
Տեսակ ծրագրավորման լեզու
Կատարման ձև ինտերպրետատոր
Առաջացել է 2003 թ․
Ստեղծող Ռոդրիգո Բարրետո դե Օլիվեյրա
Տիպիզացիա ստատիկ, խիստ
Ընթացիկ տարբերակ 0.9.4 (2011 թ․ հունվարի 21)
Արտոնագիր MIT/BSD-ի հետ համատեղելի արտոնագիր
Կայք http://boo-lang.org/

Boo ([bu:], 'բու' ), օբյեկտային կողմնորոշմամբ, ստատիկ (խիստ) տիպավորմամբ ծրագրավորման լեզու .NET հարթակի համար։ Ստեղծվել է 2003 թ․։ Ունի Python լեզվի շարահյուսությանը նման շարահյուսություն։ Boo-ի կոմպիլյատորը տարածվում է Open source արտոնագրով և պարզապես ուսանողական նախագիծ է։ Լեզուն ունի հետևյալ հնարավորությունները՝ տիպերի արտարծում, գեներատորներ, մուլտիմեթոդներ, լրացուցիչ «բադի տիպավորում», մակրոսներ և այլն։

Boo-ն, ի տարբերություն Python-ի, որի շարահյուսությունն օգտագործվում է նրանում, դինամիկ տիպավորմամբ ծրագրավորման լեզու չէ։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hello, world!» ծրագիրը

 print("Hello ")
 print "world"
 System.Console.WriteLine("!")

Ֆունցկիայի օրինակ։ Այստեղ մենք արդեն նկատում են Python-ի հետ առաջին տարբերությունը՝ դինամիկ տիպավորման բացակայությունը։

 def factorial(n as ulong) as ulong:
     if n == 1:
         return 1
     else:    
         return n * factorial(n - 1)

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boo ծրագրավորման լեզուն օգտագործվում է Unity նախագծում՝ Windows, Mac OS X, Wii, iPhone հարթակների համար եռաչափ հավելվածների ստեղծման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]