Boeing 777-ի միջադեպ Բանգկոկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 270
Boeing 777-3M0(ER)
Ընդհանուր տեղեկություններ
ՏեսակShootdown?
Թվական2017 թվականի մայիսի 1
Ժամանակ02:58
ԲնութագրումԱրտակարգ վայրէջք
ՉվերթSU270
Թռիչքի վայրՌուսաստան Շերեմետևո, Մոսկվա (Ռուսաստան)
Վերջնական կետԹաիլանդ Բանգկոկ (Թաիլանդ)
Զոհվածներ0 մարդ
Վիրավորներ27
Օդանավ
ՄոդելBoeing 777-3M0(ER)
ԱվիաընկերությունՌուսաստան Աէրոֆլոտ
Կողային համարVP-BGD
Արտադրման թվական2013
Ուղևորներ313
Անձնակազմ19
Կենդանի մնացած332 (բոլորը)

Boeing 777-ի միջադեպ Բանգկոկում, միջադեպ, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 1-ին։ Boeing 777-3M0(ER) օդանավը, որը պատկանում էր Աէրոֆլոտ ավիաընկերությանը իրականացնում էր չվերթ` Մոսկվայից դեպի Բանգկոկ։ Սակայն օդաչուները թռիչքի ժամանակ օդանավը չեն կարողացել կառավարել։ Անձնակազմի անդամները կարողանում են բարեհաջող վայրէջք կատարել Բանգկոկի օդանավակայանում։ Օդանավում գտնվում էր 332 մարդ (313 ուղևորները և 19 անձնակազմի անդամները)։ Բոլոր մարդիկ փրկվել են, սակայն 27 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 777-3M0 (գրանցման համարը`VP-BGD) օդանավը արտադրվել է 2013 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի փետրվարի 23-ին։ 2013 թվականի մարտի 28-ին օդանավը հանձնվում է Աէրոֆլոտ ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ունի երկու շարժիչ` General Electric GE90-115B արտադրության[1][2]։

Անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի կազմը հետևյալն է`

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - Ալեքսանդր Ռուզով, շատ փորձառու օդաչու է, օդում անցկացրել է ավելի քան 23000 ժամ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատարը օդում անցկացրել է ավելի քան 10500 ժամ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aeroflot VP-BGD (Boeing 777 - MSN 41681)
  2. «VP-BGD Aeroflot - Russian Airlines Boeing 777-300 - cn 41681 / 1084». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  3. «Экипаж рейса Москва – Бангкок рассказал телеканалу "Москва 24" подробности ЧП». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]