Berthillon
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված է | 1954 |
Հիմնադիր | Raymond Berthillon? |
Պաշտոնական կայք |
Berthillon, պաղպաղակի արտադրման ընտանեկան ձեռնարկություն, որը գտնվում է Փարիզի 4-րդ շրջանի Սեն Լուի կղզում, նրա տեսարժան վայրերից է։
Բովանդակություն
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Berthillon արտադրում է զանազան հոտ ու համով (վիսկիի, մորու, կարամելի, կիվիի, մեղրի, պապայայի և լիմոնի) ավելի քան 70 տեսակի պաղպաղակ։ Սրճարանի դիմաց մշտապես հերթ է։ Համաձայն Նաթանիել Լանդի The Ten Best of Everything, The Ultimate Guide for Travelers ուղեցույցի՝ այն մտնում է պաղպաղակ-սրճարանների լավագույն տասնյակի մեջ[1]։ Պաղպաղակի արտադրման ժամանակ չեն օգտագործվում քիմիական կոնսերվանտներ և գունանյութեր, այլ միայն բնական մթերքներ՝ կաթ, սերուցք, շաքար ու ձու։ Պաղպաղակի մեջ օգտագործվող մրգերը, կակաոն և վանիլը հաղորդում են նրան հոտային և համային երանգներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Berthillon ապրանքանիշի պատմության սկիզբն է համարվում 1954 թվականը, երբ 30 տարեկան երիտասարդ ձեռներեց Ռայմոն Բերտիյոնը, որը ղեկավարում էր իր կնոջը և զոքանչին պատկանող «Le Bourgogne» սրճարանը, որոշում է գործի մեջ կիրառել մի քանի տարի առաջ ձեռք բերած պաղպաղակի սարքավորումը: Սրճարանի հաջողությունը հիմնված էր բարձր որակի բնական արտադրանքի վրա։ Աստիճանաբար պաղպաղակի սրճարանը հայտնի է դարձել նաև Սուրբ Լյուդովիկոս կղզու սահմաններից դուրս։ 1961 թվականին այն այցելած Henri Gault et Christian Millau-ի քննադատները թողել են լավագույն մեկնաբանությունները[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ice cream to melt the world’s heart
- ↑ SAGA d’une FAMILLE… Archived 2010-12-30 at the Wayback Machine.