ArmHiTec

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱրմՀայՏեք կամ ArmHiTec, 2016 թվականից Հայաստանում անցկացվող սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդես։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է հանդիսանում Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը և «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն[1]։

Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսն անցել է 2016 թվականի հոկտեմբերի 13-15-ին «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում[2]։

Ցուցահանդեսը անց է կացվում որպես ցուցահանդեսային և գործնական միջոցառումների համալիր ժամանակակից բարձրատեխնոլոգիական, նորարարական մշակումների և ժամանակակից զինատեսակների արտադրության, ռազմական տեխնիկայի և զինված ուժերի կարիքների ապահովման համար տեխնոլոգիաների պատրաստ լուծումների լայնամասշտաբ ցուցադրության նպատակով։

ArmHiTec-ի ցուցադրանմուշներ են հանդիսանում Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունները։ Նրանց տրվում է ունիկալ հնարավորություն գործնական կոնտակտների, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և անվտանգության համակարգերի մշակող ձեռնարկությունների, արտադրողների և մատակարարողների ներքին և արտաքին կապերի հաստատման և զարգացման համար։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի շրջանակներում իրականացվում է մի քանի ծրագիր՝ ցուցահանդեսային, գիտագործնական և մրցութային։ Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ զրահատանկային, հրթիռահրետանային սպառազինություն և տեխնիկա, ռազմական ավիացիա, հրաձգային սպառազինություն և ռազմամթերք, անօդաչու թռչող ապարատներ և համալիրներ, կապի միջոցներ, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգեր և ռոբոտատեխնիկական համալիրներ, պահպանության և անձնական պաշտպանության միջոցներ, լազերային, տեղեկատվական և հեռուստահաղորդակցության տեխնոլոգիաներ, տեղեկատվության պաշտպանության համակարգեր, հանդերձավորում, բժշկական ապահովություն և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]