Antytila

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Antytila
Ժանրերփոփ ռոք
Գործունեություն2008
ԼեյբլMoon Records Ukraine
Պարգևներ
Կայքantytila.com
 Antytila Վիքիպահեստում

Antytila (ուկրաիներեն՝ Антитіла), ուկրաինական փոփ-ռոք խումբ, ստեղծվել է 2007 թվականին։ Երաժշտական ​​խմբի ղեկավարը Տարաս Տոպոլյան է։ Խմբի երգացանկում կան ուկրաիներեն, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն երգեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-ի գարնանը խումբը «Ես չեմ մոռանա առաջին գիշերը» երգով մասնակցեց «Կարաոկե Մայդանում» և «Շանս» հեռուստատեսային ծրագրին։ Թիմը միակն էր նախագծի մասնակիցներից, ով ելույթ ունեցավ առանց ձայնագրված նվագակցության և կատարեց իր սեփական երգը, այլ ոչ թե նորից կատարեց հիթը։ Խումբը չհաղթեց շոուն, բայց ծրագրի հեռարձակումից մեկ շաբաթ անց «Ես չեմ մոռանա առաջին գիշերը» երգը ներբեռնվեց ավելի քան 30 հազար անգամ խմբի պաշտոնական կայքից[1]։ Երգը հեռարձակվել է մի քանի ռադիոկայաններով։

Խմբի ստեղծման ամսաթիվ կարելի է համարել 2004 թվականի հունիսի 21-ը (խմբի վոկալիստ Տարաս Տոպոլյայի առաջին կատարումը «Антитела» երգով Կիևի ակումբներից մեկում)։ 2008 թվականին «Շանս» հեռուստատեսային նախագծից հետո թիմի կազմում փոփոխություններ տեղի ունեցան, և սկսվեց ակտիվ աշխատանքը նոր ձայնի և թարմ նյութի վրա։ 2008 թվականի դեկտեմբերին թողարկվեց առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Buduvudu» (16 երգ)։ Ալբոմի հետ մեկտեղ խումբը թողարկում է «Будувуду» դեբյուտային տեսահոլովակը, որն արագորեն հեռարձակվում էր հեռուստատեսությամբ՝ ուկրաինական երաժշտական ​​ալիքներով, և երկու շաբաթվա ընթացքում գլխավորում էր M1 ալիքի հիթ շքերթը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-ին խումբը ստացավ Жемчужины сезона երաժշտական ​​փառատոնի Գրան պրին, այն ճանաչվեց «Տարվա լավագույն դեբյուտ» ըստ «Jam-FM» ռադիոկայանի հարցման արդյունքների՝ստանալով «Nepopsa» մրցանակը, խումբը ներառվել է «Ուկրաինայի գեղարվեստական ​​օլիմպոս 2008-2009» շնորհանդեսային հավաքածուում՝ ժամանակակից երիտասարդական փոփ արվեստում ուկրաինական մեղեդիների պահպանման համար։ MTV ալիքը խմբին հրավիրել է համաուկրաինական շրջագայության մեկնել։

2008-2010 թվականներին Antytila -ն համագործակցել է “Catapult Music” պրոդյուսերական կենտրոնի հետ։ Նրանք մասնակցել են փառատոների, հեռուստառադիոհաղորդումների, երաժշտական ​​նախագծերի։

2009 թվականին խումբը դարձավ MTV EMA-2009 (Europe Music Awards) Ուկրաինայի հինգ թեկնածուներից մեկը։ Թողարկվում են նոր տեսահոլովակներ՝ «Бери своє», «Рожеві діви», «Вибирай»։

2010 թվականի ամռանը խումբը դադարեցրեց համագործակցությունը Catapult Music-ի հետ. խմբի ստեղնաշարահար և գործիքավորող Սերգեյ Վուսիկը ստանձնեց մենեջմենթի և համերգային գործունեությունը։ Թիմն իրավունք է ստացել ներկայացնելու Ուկրաինան Բուդապեշտում կայանալիք Sziget եվրոպական փառատոնին։ Խումբը գրավեց MTV Headbangers-ի բեմը։ 2010 թվականի վերջին խումբը մեկնեց իր առաջին անկախ ակումբային շրջագայությանը Ուկրաինայի քաղաքներով։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարաս Տոպոլյա — վոկալ, տեքստեր
  • Սերգեյ Վիսյուկ — տնօրեն, ստեղնաշարային գործիքներ, երաժշտական ձևավորում (2008 թվականից)
  • Միխաիլ Չիրկո — բաս-կիթառ( 2017 թվականից)
  • Դմիտրի Ժոլուդ—կիթառ(2016 թվականից)
  • Դմիտրի Վոդովոզով — հարվածային գործիքներ(2017 թվականից)

Նախկին անդամներ

  • Վադիմ խոխլով — կիթառ (2007)
  • Վիկտոր Բոգուցկի— բաս (2007)
  • Ալեքսանդր Վինոգրադով— կիթառ(2007)
  • Վլադիսլավ Գոդինսկի — ստեղնաշար (2007)
  • Ալեքսեյ Սկուրիդին — հարվածային գործիքներ (2007-2011)
  • Էրլանդ Սիվոլապով — հարվածային գործիքներ(2011-2012)
  • Վիկտոր Ռաևսկի — բաս (2008-2014)
  • Նիկիտա Չուրենկո — կիթառ(2008-2016)
  • Դենից Շվեց — հարվածային գործիքներ(2012-2017)
  • Նիկիտա Աստրախանցև — բաս (2014-2017)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Նշումներ Ծնթ.
2018 M1 Music Awards Տարվա հիթ «TDME» [2]
2023 YUNA Пісня незламної України Հաղթանակ «2step» (feat Էդ Շիրան) [3]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008, «Будувуду»
  • 2011, «Вибирай»
  • 2013, «Над полюсами»
  • 2015, «Все красиво»
  • 2016, «Сонце»
  • 2019, «Hello»
  • 2022, «MLNL»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Антитела официальный сайт»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. «Моряки, повертайтеся живими! Як в Києві пройшла церемонія M1 Music Awards». OBOZREVATEL (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 1 грудня 2018-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Оголошені переможці музичної премії YUNA 2023 // Укрінформ. — 2023. — 19 квітня.