Jump to content

African International Airways

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
African International Airways
ՔԱՄԿ
AIN
Պայմանականչ
FLY CARGO
Հիմնադրվել է1985
Գործունեության սկիզբ? — 2008
Գործունեության ավարտ2008
ԿենտրոններOR Tambo International Airport?
ԳլխամասՅոհաննեսբուրգ, ՀԱՀ
aiaflycargo.com

African International Airways, հարավաֆրիկյան նախկին բեռնատար ավիափոխադրող ընկերություն, որը գործել է միջազգային բեռնատար ավիափոխադրումների շուկայում[1]։ Գլխավոր գրասենյակը գտնվել է Յոհաննեսբուրգում։ Ընկերության հիմնական տարանցիկ հանգույցներն էին համարվում Քենտի միջազգային օդանավակայանը Մեծ Բրիտանիայում, Օ. Ռ. Տամբոյի անվան միջազգային օդանավակայանը Յոհաննեսբուրգում, բելգիական միջազգային Օստենդե-Բրյուգե օդանավակայանը։ Նախկին ավիափոխադրողի հիմնական գործակալ գործընկերն է համարվել Intavia Limited առևտրային ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Կրոուլի քաղաքում (Սուսսեկսի կոմսություն, Մեծ Բրիտանիա)[1]։

African International Airways ավիաընկերությունը ստեղծվել է 1985 թվականին և այլ ընկերությունների դրոշի ներքո պայմանագրերով սկսել բեռնատար ավիափոխադրումներ իրականացնել դեպի Սվազիլենդ։ Երեք տարի անց բրիտանական «Intavia» ընկերությունը գնեց African International Airways ընկերության բաժնետոմսերի զգալի մասը, վերակազմավորեց ավիաընկերությունը և սկսեց իրականացնել կանոնավոր բեռնափոխադրումներ և չարտերային չվերթեր ողջ աշխարհում։ 2002 թվականին ընկերությունն առևտրային դաշինքի մեջ մտավ հարավաֆրիկյան մեկ այլ, Executive Aerospace ավիաընկերության հետ[1]։

1985 թվականին African International Airways ընկերությունը պայմանագիր կնքեց իտալական Alitalia ընկերության հետ՝ ապահովելով Եվրոպայից ՀԱՀ ավիաբեռնափոխադրումները, որը գործեց 11 տարի։ Տարբեր ժամանակներում ավիաընկերության ինքնաթիռները պայմանագրային հիմունքներով աշխատել են South African Airways, Air Gabon, Air Mauritius և British Airways World Cargo ընկերությունների առևտրային նշանի ներքո[1]։

African International Airways-ի հիմնական սեփականատերերն են համարվում «PJM Corbin and JL Warburton McBride» (76 %) և «Intavia» (24 %) առևտրային ընկերությունները։

2007 թվականի մարտ ամսվա դրությամբ African International Airways ավիաընկերության տրամադրության տակ եղել են հետևյալ օդանավերը՝

  • 1 Douglas DC-8-50F
  • 3 Douglas DC-8-62F

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Directory: World Airlines». Flight International. 2007 թ․ մարտի 27. էջ 51.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]