AEK արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AEK արենա
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԼարնակա
Երկիր Կիպրոս
Անվանված էAEK Larnaca F.C.?
Բացված2016
ՍեփականատերAEK Larnaca F.C.?
ԳործաղեկավարAEK Larnaca F.C.?
Տարողություն7380[1][2]
Տնային թիմAEK Larnaca F.C.?
Քարտեզ
Քարտեզ

Գեորգիոս Կարապատակիսի անվան AEK արենա ( հուն․՝ ΑΕΚ Αρένα – Γεώργιος Καραπατάκης ), ֆուտբոլային մարզադաշտ Կիպրոսի Լառնակա քաղաքում։ Հանդիսանում է ԱԵԿ Լառնակա թիմի գլխավոր մարզադաշտը։ 2021 թվականից այն ընդունում է նաև Կիպրոսի ազգային հավաքականի տնային խաղերը։ Շահագործման է հանձնվել 2016 թվականին, ունի 8058 նստատեղ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի պաշտոնական անվանումն է «AEK Arena – George Karapatakis»: Այդպես է կոչվել ի պատիվ AEK մարզական ակումբի նախագահ Անդրոս Կարապատակիսի հոր[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AEK արենան կառուցվել է GSZ Stadium ընկերությանը պատկանող հողատարածքում։ AEK ակումբն ու GSZ-ն պայմանավորվել են այդ տարածքում մարզադաշտ կառուցել[5]։ Մարզադաշտը պատկանում է Լառնակայի AEK-ին և կառուցվել է նրա միջոցներով[5]։ Շինարարության պատասխանատվությունը վերապահվել է Balltown Holdings (Public) Ltd ընկերությանը, որը հատուկ այդ նպատակով հիմնադրվել է AEK-ի կողմից[5]։

Մարզադաշտի կառուցումը նախատեսվում էր իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին[6][7]։ Նախատեսված 4 տրիբունաներից սկզբում կառուցվելու էր 3-ը[5]։ Նախագծի իրականացման ընթացքում մանդատ է տրվել կառուցելու նաև չորրորդը[8][9]։

Մարզադաշտի ոչ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, Կիպրոսի առաջին դիվիզիոնի 2016-17 մրցաշրջանի 7-րդ տուրի AEK - Արիս խաղով։ Այդ հանդիպումն ավարտվեց AEK-ի հաղթանակով, 4-0 հաշվով։ Ընդ որում՝ AEK արենայում առաջին գոլը խփեց Խորխե Լարենան[10][11][12]։ Նորակառույց մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 27-ին[13][14]։

Եվրոպական մրցաշարի առաջին խաղը կայացել է 2017 թվականի հունիսի 29-ին, երբ Եվրոպա լիգայի 2017-18 մրցաշրջանի որակավորման փուլի առաջին տուրում տանտերերը մրցել են Ջիբրալթարի Lincoln Red Imps ֆուտբոլային ակումբի հետ և հաղթանակ տարել 5-0 հաշվով[15][16][17]։

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի կառուցման վրա ծախսվել է[5][18]՝

1) 7 միլիոն եվրո՝ առաջին փուլի համար

2) 3 միլիոն եվրո՝ երկրորդ փուլի համար

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերից AEK արենան դասվում է ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի շարքին[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ΓΣΠ, Τσίρειο και μετά Δασάκι (հուն.) — 2021.
  2. ΠΡΩΤΟΚΟΛΛΟ ΓΙΑ ΔΙΕΞΑΓΩΓΗ ΑΓΩΝΩΝ ΠΟΔΟΣΦΑΙΡΟΥ (հուն.)ΚΟΠ, 2020. — P. 9.
  3. «"AEK Αρένα" η ονομασία του νέου γηπέδου». goal.com.cy. 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  4. «ΑΕΚ Arena-Γεώργιος Καραπατάκης». shootandgoalcy.com. 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Φραντζή, Της Κατερίνας (2015 թ․ օգոստոսի 15). «ΑΕΚ Γήπεδο σε εννέα μήνες | News». www.sigmalive.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. «Πρώτη μέρα εργασιών και το όνειρο παίρνει σάρκα και οστά». www.themasports.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «Ξεκίνησε η κατασκευή του γηπέδου». www.shootandgoal.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «Αποκλειστικό: Νέα σημαντική εξέλιξη για το γήπεδο της ΑΕΚ». www.themasports.com. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  9. «Goal Κύπρου – Απ' τον Ιούνιο στο... παλάτι της». Goal Κύπρου. 2016 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Πρεμιέρα με... τεσσάρα! (Φώτος)». www.kerkida.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Καλύτερη πρεμιέρα στο "ΑΕΚ Αρένα" δεν φανταζόταν!». goal.com.cy. 2016 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. CFA (2016 թ․ հոկտեմբեր). «Το περιοδικό της ΚΟΠ» (PDF) (23). Nicosia: CFA: 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «Όσα έγιναν στα εγκαίνια της "Αρένας" (βίντεος/φώτος)». www.kerkida.net. 2016 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. sigmalive (2016 թ․ նոյեմբերի 27). «Τα εγκαίνια της ΑΕΚ ARENA (Φώτος)». www.sigmalive.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Πάρτι πρόκρισης στην πρεμιέρα της "ΑΕΚ Αρένα"». ΡΕΠΟΡΤΕΡ. 2017 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  16. «"Πεντάμορφη" στην... Ευρωπαϊκή ΑΡΕΝΑ!». www.kerkida.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  17. «Ειδήσεις – Ο πρώτος στο "ΑΕΚ Αρένα"». www.cfa.com.cy. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  18. «Η "ΑΕΚ ΑΡΕΝΑ" και οι τίτλοι». www.sigmalive.com. 2016 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. «Aναβάθμιση Σταδίου ΑΕΚ ARENA | AEK Larnacas». www.aek.com.cy (հունարեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]