9:05

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
9:05
ՄշակողAdam Cadre?
Թողարկման թվական2000[1]
ՊլատֆորմներiOS
Ժանրinteractive fiction
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ

9:05, տեքստային քվեստ՝ մշակված Ադամ Կադրիի կողմից 2000 թվականին։ Սյուժեն պատմում է մի մարդու մասին, որը արթանանում և հեռախոսազանգ է ստանում աշխատանքի ներկայանալու պահանջով, ինչից հետո պատմությունը մի քանի ընթացք է ստանում։ Խաղը հաճախ օգտագործում են տեքստային քվեստների ժանրի հետ ծանոթացնելու համար, քանի որ այն ունի ոչ երկար տևողություն և պարզ է, ինչպես նաև օգտագործվում է անգլերեն ուսուցանողների դասընթացների ժամանակ։

Խաղի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղն օգտագործում է տեքստային ներմուծման համակարգը, որը թույլ է տալիս խաղացողին կառավարել իր կերպարի գործողությունները (օրինակ, «open door» հրահանգը հրամայում է հերոսին բացել դուռը)։ Ամբողջ խաղը բաղկացած է տեքստերից, այն անցնելու համար պահանջվում է գրեթե հինգ րոպե[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսին արթնացնում է հեռախոսազանգը։ Նա վերցնում է հեռախոսը և լսում է, որ մի տղամարդ իրեն բղավում է, որ նա պետք է արագ լինի աշխատավայրում, եթե չի ցանկանում աշխատանքից ազատված լինել։ Հերոսն իրեն կարգի է բերում, փոխում հագուստը, ինչից հետո հայտնվում է մեքենայի մեջ։ Գրասենյակ ժամանելով՝ նա սկսում է աշխատել և ինչ-որ թերթիկ լրացնել։ Երբ նա գնում է հանձնելու այդ թերթիկը, ղեկավարը, որի ձայնը նա առավոտյան հեռախոսով լսել էր, հարցնում է նրան, թե նա ով է։ Խաղի վերջում լուրերի հաղորդավարը հայտարարում է, որ սպանություն է տեղի ունեցել. հարձակվողը թաքցրել է զոհի մարմինը մահճակալի տակ, ինչից հետո հագել է նրա հագուստը և փորձել է գնալ նրա աշխատավայր։ Մարդասպանը ճանաչվել է անմեղսագիտակ[2]։

Հետագա անցումների ժամանակ խաղացողը կարող է նայել մահճակալի տակ և տեսնել մարմինը՝ սպանված հերոսի կողմից կամ փորձել թաքնվել մեքենայով գրասենյակ մեկնելու փոխարեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.pcgamer.com/saturday-crapshoot-905/
  2. 2,0 2,1 2,2 Cobbett, Richard (2011 թ․ օգոստոսի 13). «Saturday Crapshoot: 9:05». PC Gamer. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]