5-ը գրվել է 2011-2012 թվականներին։ Ալբոմի առաջին երգը ստացել է A cause de l'automne (Որովհետև աշուն է) անվանումը, այն թողարկվել է 2012 թվականի հուլիսի 4-ին, իր առաջին սինգլից գրեթե 12 տարի անց (առաջին սինգլ՝ Moi... Lolita, սկբզում հասանելի էր միայն iTunes կայքով)։ Ալբոմի շապիկը և անվանումը ներկայացվել էին Star Academy-ում 2013 թվականի հունվարի 3-ին[1]։ Ալբոմի հեղինակներից են BB Brunes և Luke ռոք խմբերի անդամները, ինչպես նաև հայտնի ռոք երաժիշտ Գոլդմանը և Ժան-Ժակը։ Ալբոմի երգերը ինչպես 1960-ականների, այնպես էլ նոր ժամանակների ռիթմերն են ընդգրկում։