30° Everywhere ստացել է քննադատների դրական կարծիքները։ Բլեյք Բաթլերը՝ Allmusic.com կայքի ներկայացուցիչը, սկավառակի երգերն անվանել է «հզոր և գեղեցիկ», իսկ ոճը, որով նրանք ձայնագրված են, «շատ ուժեղ»։ Լրագրողը բարձր է գնահատել տեքստերի և երաժշտության որակը, ինչպես նաև գովել է ձայնասկավառակը բազմազանության համար[1]։