2С12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2С12
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ120 մմ ականանետ
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1981
ՊատերազմներԱֆղանական պատերազմ
ԱրտադրողՈւրալտրանսմաշ և Մոտովիլիխայի գործարաններ
Արտադրված է1500
Փամփուշտի տեսակՊայթուցիկ նյութեր

2С12 կամ Սանի, խորհրդային 120 մմ քարշակով ականանետային կոմպլեքս, որը տեղափոխվում է ինչպես մեքենայի վրա, այնպես էլ քարշակով։ Մինչև օրս գտնվում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և աշխարհի մի շարք այլ պետությունների զորքերի սպառազինության մեջ։ Մշակվել է 1979 թվականին Բուրեվեստնիկ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կոնստրուկտորների կողմից։ 1981 թվականից ընդունվել է խորհրդային բանակի սպառազինության մեջ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենից ներկայացնում է փողից լիցքավորվող հարթափող կոշտ համակարգ։ Փողային մասում կրկնակի լիցքավորումից խուսափելու համար տեղադրված է ապահովիչ։

Համալիրի կազմի մեջ են մտնում[1]։

  • 120 մմ 2Б11 ականանետ
  • անվային ընթացք 2Л81
  • տեղափոխող մեքենա 2Ф510 կամ 2Ф510А
  • պահեստամասերի համալիր
120-միլիմետրանոց 2Б11 ականանետը երթային վիճակում 2Л81-ի անվային ընթացքի վրա

Մարտավարա-տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

120 մմ 2С12 Սանի ականանետային համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2Б11 ականանետի քաշը 210 կգ է (մարտական վիճակ)
  • անվային ընթացքի քաշը 115 կգ
  • ականանետային համալիրի քաշը տեղափոխող 2Ф510А տրանսպորտի հետ միասին 11020 կգ
  • ականի սկզբնական մաքսիմում արագությունը 325 մ/վ
  • կրակի վարման նախնական արագությունը 10 կրակոց/րոպե
  • կրակի վարման առավելագույն հեռավորությունը 7100 մ
  • նվազագույնը՝ 480 մ
  • ականանետը երթային վիճակից մարտական կամ հակառակը բերելու ժամանակը 3 րոպեից ոչ ավել
  • տեղափոխվող մարտական ռազմապաշարը 56 կրակոց
  • անվային ընթացքով քարշակվող ականանետի շարժման արագությունը
    • ոչ մեծ տարածություններ տեղափոխելուց (5-10 կմ) քարշակի արագություն դժվարանցանելի և հողային գրունտով ճանապարհների վրա չի գերազանցում 20կմ/ժ
    • Բետոնային և ասֆալտ-բետոնային ոչ մեծ տարածությունների (30 կմ) չի գերազանցում 60 կմ/ժ

120 մմ 2Б11 կազմված է․

  • փող
  • ապահովիչ կրկնակի լիցքավորումից խուսափելու համար
  • երկանիվ սայլակ
  • հենասալիկ
  • նշոց МПМ-44М

Փողը նախատեսված է կրակոցի և ականին որոշակի ուղղությամբ սկզբնական արագություն հաղորդելու համար։

Տարբերակներ և մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեգծերի վրայով ականանետի բարձումը 2Ф510А տեղափոխող մեքենայի թափքին էլեկտրական կարապիկի օգնությամբ
  • 2С12 — 2Ф510 մեքենան ГАЗ-66-05 ավտոմեքենայի բազայի վրա կառուցված քարշակայնին տարբերակն է (անվային բանաձևը 4 × 4, հատուկ հարմարանքների կոմպլեկտ՝ էլեկտրոկարապիկ 2Ф32 և ականանետը մեքենայի վրա բարձման ուղիներ, ականանետը թափքում ամրացնելու տարրեր)[1]
  • 2С12А — մոդեռնիզացված քարշակավոր տարբերակ Урал-43206 (Урал-43206-0551-41 կամ Урал-43206-0651 բազայի վրա կառուցված տեղափոխող 2Ф510А մեքենայով, անվային բանաձևը 4 × 4, հատուկ հարմարանքների հավաքածու 2Ф32 էլեկտրական կարապիկ, ուղիներ և ամրացման տարրեր[1][2]
  • 2С12Б или «Дилемма-2С12» — ինքնագնաց տարբերակ МТ-ЛБ զրահատեխնիկայի բազայի վրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Юрий Авдеев. Всепогодные «Сани» // Красная звезда : газ. — 2015. — № 19 (6 փետրվարի). — С. 17. Արխիվացված 2017-07-28 Wayback Machine
  2. «Модернизированный [[Պատկեր:Symbol support vote.svg|17px]] Կողմ миномётный комплекс 2С12A на шасси автомобиля [[Պատկեր:Symbol support vote.svg|17px]] Կողմ». Продукция военного назначения. Официальный сайт АО «ЦНИИ "Буревестник"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]