1 լիտր արցունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1 լիտր արցունք
ճապ.՝ 1リットルの涙 և ճապ.՝ 1リットルの涙 -難病と闘い続ける少女亜也の日記-
ՀեղինակԱյա Կիտո
Տեսակգրավոր աշխատություն և տանկոբոն
Ժանրնոնֆիքշն
Բնօրինակ լեզուճապոներեն
Էջեր239
Երկիր Ճապոնիա
ՀրատարակիչGentosha
Հրատարակման տարեթիվ1986 և փետրվարի 25, 1986
ԳՄՍՀ4-900435-26-0

1 լիտր արցունք (ճապ.՝ 1リットルの涙 (իտի ռիտտորու նո նամիդա)), գիրքը համարվում է «դրամատիկական ողբերգություն», որը գրվել էր Այա Կիտոյի կողմից օրագրի տեսքով (1962 թվականի հուլիսի 19 - 1988 թվականի մայիսի 23) և հրատարակվել է նրա մահվանից 2 տարի առաջ։ Դա Այայի տասնչորս օրագրերի հավաքածուն է, որոնցում նա կիսվել է իր պատանեկան կյանքի դժվարությունների և հաշմանդամության մասին, ով հիվանդ էր նեյրոգեներատիվ հիվանդությամբ։ Իր օրագրում նա ոչ միայն բնութագրել է այն ամենը, ինչ նրա հետ էր կատարվում, այլ նաև արտացոլել է իր իրավիճակը, բնութագրելով այն դժբախտությունները, որոնք նա պարտավոր էր տանել։

Խորհելով մարդկանց մասին, կարոտելով նախկին կյանքը, վառ ապագայի և առողջության մասին երազանքներով, աղջիկը մեծանում էր գրառումների ընթացքից ելնելով, սակայն նրա հիվանդությունը նույնպես զարգացում էր ապրում։ Ի սկզբանե Կիտոյի համար օրագիր վարելու նպատակն էր մտցնել այնտեղ այն զգացողությունները, որոնք ի հայտ են եկել այն պահից, երբ հիվանդությունը սկսել էր ընթացք ստանալ և ինչպես էր այդ ամենը անդրադարձել իր կյանքի վրա։ Նրա վիճակի վատացման հետ մեկտեղ օրագիրը վեր էր ածվում իր ներսում ընթացող լարված պայքարի բնութագրման վայր, որը կատարվում էր միաժամանակ հաղթահարման, հարմարման, և ամենաուղիղ իմաստով՝ իր կենդանի մնալու փորձերի հետ զուգահեռաբար։ Իր գրառումներից մեկում նա նշում է.- «Ես գրում եմ, և իմ գրելու ունակությունը նշանակում է, որ ես դեռ կենդանի եմ»։

«1 լիտր արցունք» օրագիրը 2007 թվականի դրությամբ վաճառվել էր ավելի քան 18 միլլիոն օրինակով։

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկան հասակում Այա Կիտոյի մոտ ախտորոշվել էր սպինոցերեբելյար ատաքսիա։ Այս հիվանդությունը մարդու մոտ առաջացնում է մարմնի վերահսկողության կորուստ, բայց քանի որ մարդու մոտ պահպանվում են մտավոր ունակությունները, նրա հիվանդությունը մեկուսանում էր։ Վերջում նա չէր կարողանում ուտել, քայլել և խոսել։

Անցնելով բոլոր՝ յոթ բժշկական ստուգումները, և վերջ ի վերջո զիջելով հիվանդությանը՝ Այան պետք է ոտքի կանգներ շարունակելով ապրել մինչև մահը։ Նա մահացավ 25 տարեկան հասակում։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ գրքի կինեմատոգրաֆիական մեկնակերպը համարվում է «Լիտր արցունք» դրամատիկական ֆիլմը[1]։

TV սերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնանուն ճապոնական հեռուստասերիալը հեռարձակվել է 2005 թվականին Fuji TV հեռուստաալիքով, որի հիմքում դրված էր Այայի կենսագրությունը։ Գլխավոր՝ Այա Իկեուտի դերը մարմնավորել է Էրիկա Սավաձիրին, ով մարմնավորել է նույն հիվանդությամբ աղջկա, ինչպես Այա Կիտոն, ով անցել է նույնպիսի մեծաքանակ խնդիրների միջով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ichi rittoru no namida, Վերցված է 2020-07-21-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]