1 % (ֆիլմ)
1 % անգլ.՝ 1% | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | միստիկ ֆիլմ |
Թվական | սեպտեմբերի 9, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ստիվեն ՄակՔալում |
Սցենարի հեղինակ | Մեթյու Նեյբլ |
Մոնտաժ | Վերոնիկա Ջենեթ |
«1 %», ռեժիսոր Սթիվ Մաքքալումի ավստրալիական քրեական ֆիլմ։ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[1]։ Գլխավոր դերերում են Էդդի Բարուն և Ռայան Կորրը։
Հայտնի կինոքննադատ Բրայեն Տալլերիկոն ֆիլմը անվանել է ««Անարխիայի որդիներ» ֆիլմի ավստրալիական տարբերակ», թեև նշել է, որ դա հաճոյախոսությունն է[2]։ Տալլերիկոյի կարծքիով ֆիլմը չափազանց մռայլ է ստացվել՝ առանց թեթևացնող հանգամանքների՝ ստիպելով դիմանալ սևությանը, բայց Էբբի Լիի խաղը փրկել է ֆիլմը լիակատար անհաջողությունից[2]։ Տորոնտոյի փառատոնում պրեմիերիաներից հետո «A24»ը և «DirecTV Cinema»-ը Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի վարձույթի իրավունք են գնել[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի անվանումը գալիս է այսպես կոչված «մեկ տոկոս» բայքերական ակումբներից, որոնք դասական բայքերական ենթամշակույթ են կազմում, այլ ոչ թե պարզապես պատրաստվում են հանգստյան օրերին միասին նորոգել մոտոցիկլետները։ Ֆիլմի սյուժեն պատմում է Մարկ (Ռայան Կորր) անունով տղայի մասին, որը ղեկավարում է մոտոակումբը այն ժամանակ, երբ նրա իսկական ղեկավարը (Մետյու Նեյբլ) ազատազրկված է։ Մարկոսի եղբայրը՝ Սքինջ (Ջոշ Մակկոնվիլլ), դժվարության մեջ է ընկնում մրցակից ակումբի հետ, և բանտից դուրս եկած պարագլուխը փորձում է ուժով լուծել այդ խնդիրը, որը Մարկը փորձում է կանխել[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|