193-ի դատավարություն
193-ի դատավարություն | |
---|---|
Մեղադրյալ(ներ) | Սերգեյ Կովալիկ, Պորֆիրի Վոյնարալսկի, Դմիտրի Ռոգաչյով, Իպոլիտ Միշկին և Սերգեյ Սինեգուբ |
Մեղադրող | Վլադիսլավ Ժելեխովսկի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Գլխավոր դատավոր | Կոնստանտին Ռանենկամպֆ |
«193-ի դատավարություն», «Մեծ դատավարություն» (ռուս.՝ «Процесс ста девяноста трёх», «Большой процесс»), թվականներին անցկացված քրեական դատավարությունների շարք Ռուսաստանում։ Տեղի է ունեցել Պետերբուրգում (1877 թվականի հոկտեմբեր — 1878 թվականի հունվար)։ Մեղադրյալներն էին 193 ուսանողներ և այլ «հեղափոխականներ», ովքեր մեղադրվում էին պոպուլիստական «անկարգությունների» և Ռուսական կայսրության դեմ քարոզչության մեջ։
Գլխավոր մեղադրյալներն էին նարոդնիկներ Իպոլիտ Միշկինը, Սերգեյ Կովալիկը, Պորֆիրի Վոյնարալսկին, Դմիտրի Ռոգաչյովը։ Մեղադրյալների (որոնցից 38 կին) թվում էին նաև ապագա նարոդովոլեցներ Անդրեյ Ժելյաբովը, Սոֆյա Պերովսկայան և ուրիշներ։ Դատավարության կարևոր իրադարձությունը Միշկինի հեղափոխական ճառն էր։
Մեղադրյալների մի մասը դատապարտվեց տաժանակրության և աքսորվեց Սիբիր, մի մասն էլ արտաքսվեց Պետերբուրգից։
Դատավարությունը, նախկինում խաղաղասեր հեղափոխականների շրջանում հանգեցրեց ռազմատենչության աճի[1]։
Գրկականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Троицкий Н․ А․, Процесс «193-х», в сб․։ Общественное движение в пореформенной России, М․, 1965․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hingley, Ronald, p.79
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 309)։ |