193-ի դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«193-ի դատավարություն», «Մեծ դատավարություն» (ռուս.՝ «Процесс ста девяноста трёх», «Большой процесс»), թվականներին անցկացված քրեական դատավարությունների շարք Ռուսաստանում։ Տեղի է ունեցել Պետերբուրգում (1877 թվականի հոկտեմբեր1878 թվականի հունվար)։ Մեղադրյալներն էին 193 ուսանողներ և այլ «հեղափոխականներ», ովքեր մեղադրվում էին պոպուլիստական «անկարգությունների» և Ռուսական կայսրության դեմ քարոզչության մեջ։

Գլխավոր մեղադրյալներն էին նարոդնիկներ Իպոլիտ Միշկինը, Սերգեյ Կովալիկը, Պորֆիրի Վոյնարալսկին, Դմիտրի Ռոգաչյովը։ Մեղադրյալների (որոնցից 38 կին) թվում էին նաև ապագա նարոդովոլեցներ Անդրեյ Ժելյաբովը, Սոֆյա Պերովսկայան և ուրիշներ։ Դատավարության կարևոր իրադարձությունը Միշկինի հեղափոխական ճառն էր։

Մեղադրյալների մի մասը դատապարտվեց տաժանակրության և աքսորվեց Սիբիր, մի մասն էլ արտաքսվեց Պետերբուրգից։

Դատավարությունը, նախկինում խաղաղասեր հեղափոխականների շրջանում հանգեցրեց ռազմատենչության աճի[1] ։

Գրկականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Троицкий Н․ А․, Процесс «193-х», в сб․։ Общественное движение в пореформенной России, М․, 1965․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hingley, Ronald, p.79
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309 CC BY-SA icon 80x15.png