138,6 mm/40 Model 1927

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
138,6 mm/40 Model 1927
138 mm gun model 1ret.jpg
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակrifled breech loader? և Ծովային հրետանի
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Ծառայության ընդունման տարի1927
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ

138,6mm/40 Model 1927  Ֆրանսիայում արտադրված նավերի համար նախատեսված 138մմ տրամաչափի հրետանային զենք։ Առկա է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի զինանոցում։ Փոխարինել է ծովային 138,6 mm/40 Model 1923 զենքին։ Նախատեսվել է Առաջնորդող էսկադրային ականակիրների զինման համար։ Այս զենքով են զինվել «Էգլ» և «Վոկելեն» տեսակի առաջնորդող էսկադրային ականակիրները։ Բացի այդ այս թնդանոթներով են զինվել Ավիզո տիպի «Պլուտոն» և «Բուգենվիլ» հածանավերը[1]։ Այս զենքերի հետագա զարգացած նախագիծը դարձել է 138,6 mm/50 Model 1929 զենքը, որը տարբերվում է փողի երկարությամբ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական նավատորմը գոհ չէր 138,6mm/40 Model 1923 զենքից։ Լինելով բավականին հզոր հրետանային համակարգ՝ այն իր տակտիկական նշանակության համեմատ ուներ բավականին ցածր կրակման հաճախականություն։ Այդ պատճառով էլ Model 1927 զենքի հիմքում կիրառվել է գերմանական 150մմ տրամաչափի թնդանոթը։ Այն ֆրանսիացիներին հասանելի է դարձել որպես պատերազմական տուգանք S-113 տիպի էսկադրային ականակիրը նրանց հանձնելու հետևանքով։ Գերմանական նախատիպից փոխ էր առնվել կիսաավտոմատ գործողության հորիզոնական սահող սեպավոր փակաղակը։

Ռազմամթերքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքը կրակում էր երկու տեսակի արկով՝ զրահապատ՝ 40,6 կգ քաշով և ֆուգասային՝ 40,2 կգ քաշով։ Նետման լիցքի քաշը մեծացվել է 12 կգ-ով։ Զրահապատ արկը պարունակում է 2,3 կգ պայթուցիկ նյութեր։ 138,6 մմ արկերը վտանգավոր են անգամ հածանավերի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — P. 298. — ISBN 0-87021-459-4
  2. Кофман В.Л. Лидеры типа «Могадор». — С. 11.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Патянин С. В. Лидеры, эскадренные миноносцы и миноносцы Франции во Второй мировой войне. — СпБ, 2003.
  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]