1-ին բանակային կորպուս (Ռուսական կայսրություն)
Արտաքին տեսք
1-ին բանակային կորպուս | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մտնում է | Ռուսական կայսերական բանակ |
Տեղաբաշխում | Պետերբուրգի ռազմական շրջան |
Ստեղծվեց | 1877 |
Ճակատամարտեր | Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878), Ռուս-ճապոնական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Առաջին բանակային կորպուս, Ռուսաստանի զինված ուժերի ռուսական կայսրական բանակի համազորային օպերատիվ միավորում (բանակային կորպուս) Շտաբ-բնակարան՝ Սանկտ-Պետերբուրգ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորվել է 1877 թվականի փետրվարի 19-ին՝ 22-րդ, 24-րդ, 37-րդ հետևակային դիվիզիաների և 1-ին հեծելազորային դիվիզիայի կազմում։
«Գեներալ Արտամանովը էլ ավելի մեծ հանցագործություններ կատարեց 1914 թվականի օգոստոսի 14-ին՝ գեներալ Սամսոնովի 2-րդ բանակի կազմում գլխավորելով 1-ին բանակային կորպուսը։ Գեներալ Արտամանովի կորպուսը Սոլդաուի մոտ պահպանում էր 2-րդ բանակի ձախ թևը։ Այդ օրը, օգոստոսի 14-ին, Գեներալ Արտամանովը գեներալ Սամսոնովին անձամբ զեկուցեց հեռախոսով, որ իր կորպուսը «ժայռի նման կանգնած է» և որ բանակի հրամանատարը «լիովին կարող է ապավինել իրեն» , իսկ ինքը 10 րոպե անց ողջ կորպուսին նահանջի հրաման տվեց՝ այդ մասին ոչինչ չասելով գեներալ Սամսոնովին (վերցված է գնդապետ Բոգդանովիչի «Ներխուժում Արևելյան Պրուսիա» գրքից, էջ 144-145, գեներալ-ադյուտանտ Պանտելեևի հանձնաժողովի ուսումնասիրությունները 2-րդ բանակի կործանման պատճառների մասին)»
- 1907 թվականի ճամբարային հավաք (Մ. Վ. Ալեքսեևի նամակից)[1]
|
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին մարտական կազմում ուներ՝
- վարչակազմ (շտաբ)
- 3 հետևակային դիվիզիա
1904-05 թվականներին ունեցել է հետևյալ կազմավորումները՝
- վարչակազմ (շտաբ)
- 22-րդ հետևակային դիվիզիա
- 37-րդ հետևակային դիվիզիա
- 7-րդ հրետանային բրիգադ
- 43-րդ հրետանային բրիգադ
- 2-րդ Վերինուդյան կազակական գունդ[2]։
Մինչ Աշխարհամարտի սկիզբը ներառվել է Պետերբուրգյան ռազմական օկրուգի մեջ։ Կազմը 1914 թվականի հուլիսի 18-ի դրությամբ՝
- վարչակազմ (շտաբ)
- 22-րդ հետևակային դիվիզիա
- 1-ին բրիգադ
- 85-րդ հետևակային Վիբորգսկյան գունդ
- 86-րդ հետևակային Վիլմանստրանդյան գունդ
- 2-րդ բրիգադ
- 87-րդ հետևակային Նեյշլոտյան գունդ
- 88-րդ հետևակային Պետրովյան գունդ
- 22-րդ հրետանային բրիգադ
- 1-ին բրիգադ
- 24-րդ հետևակային դիվիզիա
- 1-ին բրիգադ
- 93-րդ հետևակային Իրկուտսկյան գունդ
- 94-րդ հետևակայինԵնիսեյան գունդ
- 2-րդ բրիգադ
- 95-րդ հետևակային Կրասնոյարսկյան գունդ
- 96-րդ հետևակային Օմսկյան գունդ
- 24-րդ հրետանային բրիգադ
- 1-ին բրիգադ
- 1-ին հրասանդային-հրետանային դիվիզիոն (կորպուսային հրետանի)
- 1-ին սակրավոր գումարտակ
- 7-րդ պոնտոնային գումարտակ
- 1-ին կայծային վաշտ
Հրամանատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- գեներալ-լեյտենանտ, (1882 թվականի օգոստոսի 30-ից՝ — հետևազորային գեներալ), իշխան Ալեքսանդր Պետրովիչ Բարկլայ-դե-Տոլի-Վեյմարն (1877 թվականի փետրվարի 19 —1888 թվականի հունվարի 19)
- գեներալ-լեյտենանտ, (1892 թվականի օգոստոսի 30-ից՝ հետևազորային գեներալ) Միխայիլ Պավլովիչ Դանիլով (1888 թվականի հունվարի 19 - 1896 թվականի մայիսի 26)
- գեներալ-լեյտենանտ, (1898 թվականի դեկտեմբերի 6-իցհեծելազորի գեներալ, 1905 թվականից՝ գեներալ-ադյուտանտ), բարոն Ֆեոֆիլ Եգորովիչ Մեյենդորֆ (1896 թվականի մայիսի 26—1905 թվականի դեկտեմբերի 19)
- գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Իուդովիչ Իվանով (1905 թվականի դեկտեմբերի 19-1906 թվականի նոյեմբերի 6)
- գեներալ-լեյտենանտ, (1908 թվականի ապրիլի 13 -ից — հետևազորային գեներալ), բարոն Անտոն Եգորովիչ Զալցա (1906 թվականի նոյեմբերի 9-1908 թվականի հունիսի 8)
- գեներալ-լեյտենանտ, (1910 թվականի դեկտեմբերի 6 –ից՝ հրետանու գեներալ) Վլադիմիր Նիոլաևիչ Նիկիտին (1908 թվականի հունիսի 8-1911 թվականի մարտի 11)
- գեներալ-լեյտենանտ, (1913 թվականից՝ հետևազորային գեներալ) Լեոնիդ Կոնստանտինովիչ Արտամանով (1911 թվականի մարտի 17-1914 թվականի օգոստոսի 18)
- գեներալ-լեյտենանտ լեոնիդ-Օտտա Օտտոևիչ Սիրելիուս (1914 թվականի օգոստոսի 18-1914 թվականի օգոստոսի 30)
- գեներալ-լեյտենանտ, (1915 թվականից հետևազորային գեներալ) Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դուշկևիչ (1914 թվականի հոկտեմբերի 6-1916 թվականի ապրիլի 13)
- գեներալ-լեյտենանտ Վասիլի Տիմոֆեևիչ Գավրիլով (1916 թվականի ապրիլի 18-1916 թվականի վերջ)
- հրետանու գեներալ Նիկոլայ Իլյիչ Բուլատով (1916 թվականի վերջ-1917 թվականի ապրիլի 2)
- գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սերգեևիչ Լուկոմսկի ( ապրիլի 2-1917 թվականի հունիսի 2)
- գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Միտրոֆանովիչ Բոլխովիտինով (1917 թվականի հունիսի 15-ից — ?)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сайт журнала «Военная быль», Лагерный сбор 1907 года (Из писем М. В. Алексеева)
- ↑ Второочередная часть. Сборные и распускные пункты г. Троицкосавск