Ֆրեդերիկ Դավթյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրեդերիկ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆրեդերիկ Միրիչի Դավթյան (հուլիսի 26, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ (2004)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկ Դավթյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 26-ին, Երևանում։ 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։ 1993 թվականից որպես դերասան աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1999-2019 թվականներին եղել է նույն թատրոնի տնօրեն[2][3][4]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր | Բեմադրություն |
---|---|
Ֆրենկ Հարդեր | «Ախ, այդ ֆրանսիական ձևերը» |
Ջորջ | «Հաջորդ տարի, նույն ժամին» |
Իշխան Վասիլ | «Ինկած բերդի իշխանուհին» |
Օսվալդ | «Ոսկե ձկնիկ» |
Պրենտիս | «Ինչ է տեսել դռնապանը» |
Պրոզորով | «Երեք քույր» |
Սուդակով | «Ապրում ենք լավ» |
Չերմետով | «Համադասարանցիներ» |
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
- Արտավազդ մրցանակ, 2010
- ՌԴ նախագահի Պուշկինի անվան մեդալ, 2015[5] (Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար)[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ֆրեդերիկ Դավթյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Давтян Фредерик Миричевич». russian-theater.pro. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Ստանիսլավսկու թատրոնի նոր տնօրենը հուսով է, որ Ֆրեդ Դավթյանը չի լքի բեմը (տեսանյութ)». Ա1+. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Պուտինը Պուշկինի մեդալով է պարգևատրել Ստանիսլավսկու թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին(չաշխատող հղում)
- ↑ «Путин наградил медалью директора Ереванского русского драматического театра». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրեդերիկ Դավթյան, «Խանումա» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine