Ֆրանց Կաֆկայի այս հրաշալի կյանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆրանց Կաֆկայի այս հրաշալի կյանքը
անգլ.՝ Franz Kafka's It's a Wonderful Life
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1][2]
Ժանրexperimental film?[3][4], կինոկատակերգություն[5] և անկախ ֆիլմ
Թվական1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Կապալդի
Սցենարի հեղինակՓիթեր Կապալդի
ԴերակատարներՌիչարդ Գրանթ, Քեն Սթոթ, Julie Cox? և Ֆիլիս Լոգան
Տևողություն23 րոպե

«Ֆրանց Կաֆկայի այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ Franz Kafka's It's a Wonderful Life), կատակերգական ֆիլմ, Փիթեր Կապալդիի ռեժիսորական դեբյուտը, որը թողարկվել է 1993 թվականին։ Ֆրանց Կաֆկայի գլխավոր դերը կատարել է Ռիչարդ Գրանտը։ Ֆիլմը Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև «Օսկար» մրցանակին՝ «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Կինոժապավենի անվանումը Ֆրենկ Կապրայի «այս հրաշալի կյանքը» ֆիլմի ակնարկն է։ Սյուժեն կենտրոնացած է մեծ գրողի՝ իր հայտնի «Կերպարանափոխություն» ստեղծագործությունը ստեղծելու փորձերի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական՝ BAFTA Scotland մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[6]
  • 1993 թվական՝ Ատլանտյան կինոփառատոնի մրցանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում[7]
  • 1994 թվական՝ կինոյի դեբյուտանտների եվրոպական փառատոնի հանդիսատեսի համակրանքը «կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[8]
  • 1994 թվական՝ BAFTA մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[9]
  • 1994 թվական՝ Կելտական Մեդիա փառատոնի մրցանակ «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում[7]
  • 1994 թվական՝ Վևի միջազգային կատակերգական կինոփառատոնի մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[7]
  • 1995 թվական՝ Օսկար մրցանակ «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի» համար[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]