Jump to content

Ֆրանտիշեկ Շտամբախր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանտիշեկ Շտամբախր
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1953(1953-02-13)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Čebín
Դիրք կիսապաշտպան

Ֆրանտիշեկ Շտամբախր (Շտամբախեր) (չեխ․՝ František Štambachr (Štambacher), ծնվել է 1953 թվականի փետրվարի 13-ին՝ Չեբինում), չեխոսլովակացի ֆուտբոլիստ և բազմակողմանի կիսապաշտպան։ 1976թ․-ի Եվրոպայի չեմպիոն ,1980 թ․-ի օլիմպիական չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոկոլ»-ի (Չեբին) և «Բռնո»-յի դպրոցական թիմերի աշակերտ։ Նա իր դեբյուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշել է 1972 թվականին Պրահայի «Դուկլա» ակումբի կազմում։ 12 տարի հանդես է եկել Պրահայի թիմում , Չեխոսլովակիայի Առաջին լիգայում անցկացրել է 292 հանդիպում, խփել է 13 գոլ։ ՈւԵՖԱ Գավաթում նա անցկացրել է 13 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Նա երեք անգամ նվաճել է Չեխոսլովակիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ՝ Չեխոսլովակիայի գավաթը։ Կարիերայի մնացած հատվածն անցկացրել է Հունաստանում՝ խաղալով Աթենքի ԱԵԿ-ում և «Ապոլոն»-ում։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։[3] 1976 թվականի Եվրոպայի առաջնությունում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել, սակայն դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 1980 թվականի Եվրոպայի առաջնությունում նա երկու խաղ անցկացրեց խմբային փուլում և դարձավ մայրցամաքի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նույն 1980 թվականին նա մասնակցել է Մոսկվայի Օլիմպիական խաղերին, խաղացել ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում, որտեղ հաղթել են չեխոսլովակացիները։[4]

2 տարի անց նա խաղաց Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունում (անցկացրեց մեկ խաղ), որը չեխոսլովակցիները ձախողեցին։[5]

Խաղացողի կարիերայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերից համարվում է Պրահայում գտնվող ֆիթնես կենտրոնի ղեկավար։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվականի օլիմպիական չեմպիոն
  • 1976 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • 1980 թվականի բրոնզե մեդալակիր
  • Չեխոսլովակիայի չեմպիոն՝ 1977, 1979, 1982 թթ
  • Չեխոսլովակիայի գավաթակիր՝ 1981, 1983 թթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Strack-Zimmermann, Benjamin. «František Štambachr (Player)». national-football-teams.com.
  4. «Olympic Football Tournament Moscow 1980: Czechoslovakia – German Democratic Republic». FIFA.
  5. Strack-Zimmermann, Benjamin (1982 թ․ հունիսի 16). «World Cup (1982) | Final Tournament | Group Stage | Group 4». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]