Ֆրանսիայի հայկական տպագրություն
Արտաքին տեսք
Ֆրանսիայի հայկական տպագրություն, հայկական տպագրություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնավորվել է Փարիզում 1537 թվականին (տես` Փարիզի հայկական տպագրություն), այնուհետև շարունակվել է նաև Մարսելում, երբ 1672 թվականին Ոսկան Երևանցին այնտեղ է տեղափոխել Ամստերդամի Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանը (տես` Մարսելի հայկական տպագրություն)։ Ներկայում, բացի Փարիզից, հայկական պարբերականներ են լույս տեսնում Լիոնում՝ «Ֆրանս-Արմէնի» (1982 թվականից), Գրենոբլում՝ «Ազադ մագազին» (1972 թվականից), Մարսելում՝ «Բանբեր» (1925 թվականից), և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |