Ֆուտբոլը Լիտվայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլը Լիտվայում սպորտի ամենատարածված տեսակների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը բաստկետբոլից հետո։

Առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի առաջնությանը մասնակցել են 9 թիմեր (այն ժամանակ, որ մասնակիցների թիվն ամեն տարի տատանվում էր 8-ից 12-ի մեջ)։ Խաղաշրջանը սկսվել է մարտ-ապրիլ ամիսներին` կախված եղանակային պայմաններից։ Հաղթանակների թվով ռեկորդակիր է «Էկրանաս» ակումբը, որը չեմպիոն է դարձել 10 անգամ։

Գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի գավաթն անց է կացվում 1990 թվականից` օլիմպիական համակարգով։ «էկրանասն» ու «Ինկարասն» ունեն 7-ական տիտղոս։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի հավաքականը դուրս չի եկել Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլեր, բարձրացել է առավելագույն 37-րդ տեղը` ըստ ՖԻՖԱ-յի վարկանիշի։ Հավաքականը կարող է ինչպես հաճելի անակնկալ մատուցել իր երկրպագուներին (հաղթանակ տանելով Շոտլանդայի հավաքականի դեմ խաղում Եվրո-2004-ի ընթացքում, 1:0 հաշվով, 2010 թվականի Աշխարհի առաջնությանը Ռումինիայի հավաքականի դեմ խաղում հաղթելով 3:0 հաշվով կամ Չեխիայի հավաքականի դեմ խաղում Եվրո-2012-ի ժամանակ հաղթելով 1:0 հաշվով), այնպես էլ` տհաճ անակնկալներ մատուցել, ինչպես, օրինակ, Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում 2:0 հաշվով պարտությունը կամ 0:0 ոչ ոքին Եվրո-2012-ի ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի Լիտվայում, ինչպես Լեհաստանում, սկսվել է ֆուտբոլի առաջնություն։ Այդ ժամանակ Պիրոմոնտաս մայրաքաղաքային արվարձանային շրջանում, «Ժալգիրիս» ապագա ստադիոնի տեղում հրապարակ էր և նստարաններ` հանդիսատեսի համար։ Մոտավորապես 1933-1935 թվականներին քաղաքացիները հողաթմբեր են արել և տրիբունայի արևելյան մասում նստարաններ տեղադրել։ Իսկ կենտրոնական մասը նույնպիսի տեսք ուներ, ինչպես և այն այսօր է։ 1953 թվականի հուլիսի 23-ին նոր կառուցված «Ժալգիրիս» դաշտում անց են կացվել առաջին մրցումները։ Խաղում էին Վիլնյուսի «Սպարտակը» և Չելյաբինսկի «Ձերժինեցը», վիլյուսցիները պատմական հաղթանակ են տարել` 10:2 հաշվով։

Մոտավորրապես 1955 թվականին Վիլնյուսում սկսել են հայտնվել ֆուտբոլային համայքներ։ Ստադիոնը տվել են «Սպարտակին»։ Բայց համայնքները բավականին թույլ էին, այդ պատճառով 1962 թվականին որոշում է կայացվել միավորել «Սպարտակը» և «Ժալգիրիսը». այդպիսով առաջացել է ժամանակակից «Ժալգիրիս» թիմը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]