Ֆորում թատրոն
Ֆորում թատրոնը թատրոնի տեսակ է, որը ստեղծվել է նորարար և ազդեցիկ բրազիլիացի թատերագետ եւ բեմադրիչ Ավգուստո Բոալի կողմից։ Ֆորում թատրոնւ «ճնշվածների թատրոն» մեթոդի միայն մի ճյուղն է։ Բոալն ստեղծել է ֆորում թատրոնը՝ ցույց տալու, թե ինչպես կարելի է անհատը պայքարելով միջավայրի մարդկանց հետ հասնել իր երազանքին։ Ֆորում թատրոնում հանդիսատեսը, ցանկաված ժամանակ կարող է կանգնեցնելով ներկայացումը, փոխարինել խաղացողներից յուրաքանչյուրին, բացի՝ "ճնշողից" եւ ներկայացնել ելքի ուղիներ տվյալ իրավիճակից։ Սա փորձ է փոխել ավանդական թատրոնը՝ ներառելով հանդիսականներին, ովքեր կազդեն ներկայացման վրա՝ իրենց հույզերով և մտահղացումներով։ Մտահղացումը 2006 թվականին ռեկորդ է գրանցել՝ որպես ամենաշատ օգտագործվող միջոց նոր մարդկանց թատրոնի մեջ ներգրավելու համար։
Սկիզբը և պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոալը զարգացրեց և գործնական դարձրեց ուղիղ մեթոդոլոգիան՝ ըստ որի ֆորում թատրոնը հիմնված է իր դերասանների և, այսպես կոչված, «հանդիսատես-դերասաններ»-ի փոխգործունեության վևա։ Հանդիսատես-դերասանը փորձում է չեզոքացնել ճնշումը՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, մինչդեռ դերասանները փորձում են չզիջել իրենց դիրքերը և ավարտել ներկայացումն այնպես, ինչպես իրականում է։ Եթե հանդիսատես-դերասանի առաջարկած լուծումը հեռու է իրականությունից, ապա առաջարկված լուծումը համարվում է անիրական, այսպիսով հանդիսատես-դերասանը պետք է համապատասխանեցնի իր գործողությունները իրականության հետ։ Եթե տվյալ հանդիսատես-դերասանը ձախողում է իրավիճակում ճնշումը վերացնելու փորձը, դերասանը վերադառնում է իր դերին և շարունակում է կատարել դերը՝ մինչև հանդիսականներից որևէ մեկը ասում է «ստո՛պ» և փորձում է այլ միջոց։
Եթե հանդիսատես-դերասանին չի հաջողվում վերացնել ճնշումը, վարողը կամ ջոկեռը նորից փոխում է հանդիսատես-դերասանին, ով փորձում է գտնել այլ տարբերակ՝ տվյալ իրավիճակի համար։ Մեթոդը նպատակ չունի հանդիսատեսին տալ վերջնական "ճիշտ լուծում", քանզի յուրաքանչյուր անհատի կյանք տարբերվում է մյուսից, եւ նույնիսկ համընկնող խնդրի դեպքում հանգուցալուծումը չի կարող նունյը լինել՝ ելնելով նրանց կենսափորձից եւ հանգամանքներից եւ ներգրավված դերակատարներից։
Մեթոդի հիմնական նպատակներից մեկն է նաեւ զարգացնել մասնակիցների քննադատական մտածելակերպը եւ հնարավորություն տալ նրանց առօրյա խնդիրներին դիտարկել, որպես խնդիր այլ ոչ թե, որպես ընդունված նորմ։ Մարդիկ առօրյա բռնությունը կամ հենց "ճնշումը" չդիտարկելով խանգառող հանգամանք չեն պայքարում նրա դեմ եւ չեն կարողանում հասնել իրենց երազանքին կամ ցանկությանը։ "Ճնշվածների թատրոն" մեթոդը ի սկզբանե ստեղծվել է Բոալի կողմից հասարակ մարդկանց խնդիրները բարձրաձայնելու եւ նրանց կյանքում փոփոխություններ մտցնելու նպատակով։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի վերջերից սկսած մի շարք մոտեցումներ և մեթոդոլոգիաներ, որոնք օգտագործվել են ֆորում թատրոնում, բարելավվել են։ Ոմանք գործնականում շարունակում են Բոալի միջոցները Միացյալ Թագավորությունում, ինչը մասնավորապես իրականացնում էր Ադրիան Ջեքսոնը և նրա «Քարդբոարդ Սիթիզենդս» ընկերությունը։ Մասնակիցները սովորում էին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք էին կառավարումը կամ բազմազան թեմաներով ուսուցումները, որից կարող էին օգուտ քաղել՝ մտածելով տարբեր պատասխաններ և արդյունքներ՝ հիշելով շփման մեջ առաջացող խնդիրները։ Ֆորում թատրոնը գործնականում փոփոխվել է մի քանի ազգերի մոտ, որտեղ պահպանվել են որոշակի գլխավոր սկզբունքներ։ Ներկայացման դադարելը հակասական կետում, երբ հանդիսատես-դերասանը որոշում է, թե ինչ ճակատագիր է ունենալու հերոսը։ Դասընթացում, հանդիսատես-դերասանները հաճախ ներգրավում էին խաղի մեջ՝ սեփական որոշմամբ և իրագործմամբ՝ նորացնելով դերասանական կազմը կամ օգնելով հներին և փորձում էին գտնել լուծում տարբեր իրավիճակների համար։ Այսպիսով՝ գլխավոր մասը ներկայացման մեջ էքսպրոմտ կատարելն է, ֆորում թատրոնը դերասաններից պահանջում է որոշակի հմտություններ։ Համայնքային երկխոսության և փոփոխությունների կենտրոնը(անգլ.՝ CCDC - www.ccdc.in) Բենգալուն է(Հնդկաստան), կազմակերպություն, որը իրականացնում է սեմինարներ և ֆորում թատրոնը ներկայացնում է հատկապես բժշկական կրթության ոլորտում՝ հիվանդի խնամքին վերաբերվող հարցերում, հոսպիտալներում։ Իրականացնում է նաև հասարակական կարգավորումներ։
"Ճնշվածների թատրոնի" այլ ճյուղերն են՝ պատկերների կամ արձանների թատրոնը, թերթ թատրոնը, անտեսանելի կամ փողոցային թատրոնը, օրենսդրական թատրոնը եւ երազանքների ծիածանը։ Այս ամենին զուգահեռ Բոալը ստեղծել է խաղերի մի շարք, որոնք դերասաններին օգնում են մինչ ներկայացումը զգալու բեմն ու իր մարմինը, եւ վստահել ու աջակցելու իր խաղակցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավգուստո Բոալ. 2000. Theatre of the Oppressed. 3rd ed. London: Pluto. ISBN 978-0-7453-1657-4.
- Աուգուստո Բոալ․ 2001․ Games for actors and non-actors. 2nd edition. London and New York; ISBN 0-415-26708-0