Ֆոլիկ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոլիկ Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1935(1935-12-25) (88 տարեկան)
ԾննդավայրՔարագլուխ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
Պարգևներ
Ֆոլիկ Հակոբյան Վիքիքաղվածքում

Ֆոլիկ Հակոբյան (դեկտեմբերի 25, 1935(1935-12-25), Քարագլուխ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (2009)[1]։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլիկ Հակոբյանը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 25-ին, Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։ Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։ Եղեգնաձորի շրջանի տարբեր դպրոցներում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1973-1979 թվականներին եղել է «Վերելք» թերթի խմբագրի տեղակալը։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև գրական-լրագրողական գործունեությամբ։ Տպագրվել է հայաստանյան գրական պարբերականներում և թերթերում։ 2007 թվականից Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի քարտուղարն է։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարագլխի ղողանջներ (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, 1997։
  • Լուսապսակ (ակնարկաշար), Երևան, 2007։
  • «Գրական Վայոց ձոր», Երևան, 2011։
  • «Ծննդավայր Քարագլուխ», Երևան, 2015։
  • <Հուշապատում` ցպահանջ>, Երևան, 2023։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]